ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել աշխարհի կրկնակի չեմպիոն, Ճապոնիայի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևայի հետ։
«Ճաշկերույթի ժամն է», – լուսանկարի տակ գրել է Հայրապետյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Համացանցում արդեն տարածվել են տոնական ընթրիքի լուսանկարներ` կազմակերպված ի պատիվ աշխարհի առաջնության ավարտի։
Մեդվեդևայի մարզիչ Բրայան Օրսերը նույնպես հրապարակել է իր սաների լուսանկարը` հուզիչ և միաժամանակ հումորային գրություն թողնելով։
Посмотреть эту публикацию в Instagram
«2019թ.–ի աշխարհի առաջնության կրիկետի թիմը։ Լավագույն կեցվածքով` «քյորլինգ»։ Ես հպարտանում եմ ձեզանով», – գրել է հայտնի մարզիչը։
Մյուս գեղասահորդները նույնպես մի քանի լուսանկարներ են հրապարակել երեկոյից, որը տեղի է ունեցել Տոկիոյի Keio Plaza շքեղ հյուրանոցում։
Посмотреть эту публикацию в Instagram