ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Եգոր Մղդսյանը և Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթում։ Այս մասին հայտնում է gorodarmavir.ru կայքը։
Մղդսյանը հաղթել է մինչև 68 կգ քաշային կարգում, իսկ Հովհաննիսյանը չեմպիոն է դարձել մինչև 90 կգ քաշային կարգում։
Նշվում է, որ մարզիկները ներկայացրել են Կրասնոդարի երկրամասի թիմը։ Նրանք մարզվում են սամբոյի և ձյուդոյի օլիմպիական նախապատրաստության կենտրոնում։ Մարզիչներն են Վլադիմիր Բորոդինը և Ոսկան Պողոսյանը։
Բացի այդ, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սամվել Բադալյանը (68 կգ ք/կ) բրոնզե մեդալ է նվաճել։
Մոսկվայում աշխարհի գավաթին մասնակցել են ավելի քան 250 սամբիստներ տասնյակ երկրներից։