00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխան վախենում է քնել. առաստաղից քարեր են ընկնում. լուսանկարներ և տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanАварийное здание в селе Ленуги, Армавир
Аварийное здание в селе Ленуги, Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան 30 տարի է, ինչ Լենուղու 22 ընտանիք ապրում է 4–րդ կարգի վթարային շենքում` զրկված լինելով տարրական կենցաղային պայմաններից։ Վթարայիններում չկա ո՛չ ջուր, ո՛չ գազ. ոչ էլ կոմունալ այլ պայմաններ կան։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի 22 ընտանիքներ ապրում են առանց ջրի, գազի, կոմունալ որևէ հարմարությունների դեռ հերիք չէ` փողոցում բեռնատար անցնելիս էլ տան պատերից քարեր են թափվում։

© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչները դույլերով են ջուր բարձրացնում տուն
Երեխան վախենում է քնել. առաստաղից քարեր են ընկնում. լուսանկարներ և տեսանյութ - Sputnik Արմենիա
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչները դույլերով են ջուր բարձրացնում տուն

Շենքերը վթարային են դարձել 1988–ից հետո. մինչ այսօր բնակիչները խնդրի լուծման համար թակել են հնարավոր բոլոր դռները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղի բնակիչներից Քնքուշ Սահակյանը պատմեց, որ  չորս տարի առաջ վթարային շենքերի 29 ընտանիքներից 7-ը կառավարությունից 6 միլիոն 600 000–ական դրամ փոխհատուցում են ստացել, մյուսներին ասել են` սպասեք։

© Sputnik / Aram NersesyanՔնքուշ Սահակյան. Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ
Երեխան վախենում է քնել. առաստաղից քարեր են ընկնում. լուսանկարներ և տեսանյութ - Sputnik Արմենիա
Քնքուշ Սահակյան. Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ

«Երեսուն տարի է` սրան–նրան նամակ գրելով էլ սպասում ենք։ Բայց այսպես ապրել արդեն հնարավոր չէ. երեխաներին չգիտենք տան որ մասում պառկեցնենք քնելու, որ հանկարծ գլխներին քարեր չթափվեն»,–ասում է տիկին Քնքուշն ու հավելում` 3 անչափահաս թոռ ունի, որոնք, ինչքան էլ ծիծաղելի հնչի, զուգարանի երես չեն տեսել։

© Sputnik / Aram NersesyanԼենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Քնքուշ Սահակյանի բնակարանի առաստաղը
Երեխան վախենում է քնել. առաստաղից քարեր են ընկնում. լուսանկարներ և տեսանյութ - Sputnik Արմենիա
Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Քնքուշ Սահակյանի բնակարանի առաստաղը

Տիկին Քնքուշի բազմանդամ ընտանիքը վերջերս մի քանի օր գյուղապետարանում, մի քանի օր էլ դպրոցում է գիշերել, սակայն գյուղապետը, մարզպետը հավաստիացրել են` խնդրին լուծում են տալու, որից հետո նորից վերադարձել են տուն։ Կինն ասում է, որ ուրախության առիթների ժամանակ կենացը տանն են խմում, հետո դուրս գալիս բակ ու այնտեղ պարում, որ դղրդոցից տունը չփլվի։

© Sputnik / Aram Nersesyan7–ամյա Թաթուլը ուժեղ տղա է, բայց մեկ–մեկ վախենում է, որ պատը հանկարծ կարող է փլվել վրան
Երեխան վախենում է քնել. առաստաղից քարեր են ընկնում. լուսանկարներ և տեսանյութ - Sputnik Արմենիա
7–ամյա Թաթուլը ուժեղ տղա է, բայց մեկ–մեկ վախենում է, որ պատը հանկարծ կարող է փլվել վրան

Քնքուշի թոռներից մեկն էլ` 7–ամյա Թաթուլը, արդեն չի հիշում, թե քանի անգամ է հյուրասենյակում քնելու տեղը փոխել, որպեսզի գիշերը բեռնատար անցնելիս տան քարերը չթափվեն վրան։

«Ես ուժեղ տղա եմ, բայց մեկ–մեկ վախենում եմ, շատ եմ վախենում, որ կարող է պատը հանկարծ փլվել վրաս։ Մեծանամ` նախարար եմ դառնալու, որ մեր տունը սարքեմ. հարևաններին էլ կօգնեմ»,–ասում է Թաթուլն ու հավելում` շուտով եղբայր կամ քույր է ունենալու ու կուզեր, որ գոնե նորածնի քնելու տեղն անվտանգ լիներ։

Անուշ Իվանյանն էլ 40 տարի առաջ Լենուղի հարս է եկել, հարմարվել եղած–չեղած պայմաններին, բայց վերջերս տղային ու հարսին առանձին ապրելու է ուղարկել.

© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս - Sputnik Արմենիա
1/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը - Sputnik Արմենիա
2/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը - Sputnik Արմենիա
3/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բակը. բնակչուհին դույլերով ջուր է բարձրացնում տուն
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բակը. բնակչուհին դույլերով ջուր է բարձրացնում տուն - Sputnik Արմենիա
4/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բակը. բնակչուհին դույլերով ջուր է բարձրացնում տուն
© Sputnik / Aram NersesyanԹաթուլը և նրա քույրը
Թաթուլը և նրա քույրը - Sputnik Արմենիա
5/7
Թաթուլը և նրա քույրը
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակարանի առաստաղը
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակարանի առաստաղը - Sputnik Արմենիա
6/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակարանի առաստաղը
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս - Sputnik Արմենիա
7/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս
1/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս
2/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը
3/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի մուտքը
4/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բակը. բնակչուհին դույլերով ջուր է բարձրացնում տուն
5/7
Թաթուլը և նրա քույրը
6/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակարանի առաստաղը
7/7
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչ Անուշ Իվանյանը՝ դրսում լվացք անելիս

«Հիմիկվա ջահելներն այս պայմաններում չեն ապրի. ո՞վ կգա ու առանց ջրի, գազի, զուգարանի փլվող տան մեջ կապրի։ Ի՞նչ անեմ, հո չեն բաժանվելու, ոչինչ, ծայրը ծայրին պիտի հասցնեն ու տան վարձը փակեն»։

© Sputnik / Karine Harutyunyan, Aram NersesyanԼենուղում 22 ընտանիք ապրում է 4–րդ կարգի վթարային շենքում
Երեխան վախենում է քնել. առաստաղից քարեր են ընկնում. լուսանկարներ և տեսանյութ - Sputnik Արմենիա
Լենուղում 22 ընտանիք ապրում է 4–րդ կարգի վթարային շենքում

Ուշագրավ է այն հանգամանքը, որ գյուղապետը, որը, բնակիչների պնդմամբ, մոտ 12 տարի ապրել է վթարային շենքում, չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։

Լրահոս
0