00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոլանի բարձունքը կարող է «կիսանախադեպ» դառնալ նախկին ԼՂԻՄ–ի շուրջ գտնվող տարածքների համար

© Sputnik / Arpi BeglaryanШуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах
Шуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոլանի բարձունքն Իսրայելի տարածք ճանաչելը կարող է մասնակիորեն օգտագործվել արցախյան գործընթացի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Եթե ԱՄՆ–ն Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչի, ապա դա թույլ կտա բարձրացնել նախկին ԼՂԻՄ–ի շուրջ գտնվող տարածքների «ծայրահեղ ռազմավարական կարևորության» հարցը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանը։

Израильский солдат наблюдает за сирийской провинцией Эль-Кунейтра из наблюдательного пункта на контролируемых Израилем Голанских высотах (1 сентября 2014). - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Կա՞ ընդհանրություն Գոլանի բարձունքների խնդրի ու Արցախյան հիմնախնդրի միջև

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու պահը։ Ըստ նրա` ռազմավարական և անվտանգության տեսանկյունից դա խիստ կարևոր նշանակություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության պահպանման համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ դիրքորոշման համար և նշել, որ ԱՄՆ նախագահը «համարձակորեն ճանաչում է երկրի ինքնիշխանությունը» Իրանի` «Իսրայելին ոչնչացնելու համար Սիրիան որպես հարթակ օգտագործելու» «ձգտման» ֆոնին։

Վերանյանը նշեց, որ նման դեպքերը, ինչպես օրինակ Կոսովոն, նախադեպ են դառնում պատմության մեջ, բայց ոչ այլ հակամարտությունների համար, ինչի մասին բազմիցս հայտարարել է ԱՄՆ–ն։

«Կարծում եմ, որ Գոլանի բարձունքն այս տեսանկյունից բացառություն չի դառնա։ Այս երևույթը կարող է դիտարկվել որպես նախադեպ պատմության մեջ։ Բայց ոչ նմանատիպ այլ հակամարտությունների համար։ Պատճառը հայտնի է` «ուժն է ծնում իրավունք»։ Այն երկրները, որոնք ռազմական, քաղաքական ներուժ են կուտակել, առաջ են մղում իրենց շահերը», – ասաց Վերանյանը։

Այլ տարածաշրջաններում, որտեղ խաղացողների միջև շահերի բախում կա տարածաշրջանային, միջազգային մակարդակում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության համար։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместной пресс-конференция с действующим главов ОБСЕ Мирославом Лайчаком (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան

Թեև հայկական կողմը կարող է այդ հարցը բարձրացնել քաղաքական մակարդակով, այդուհանդերձ չարժե արագ և զգալի դրական արդյունքներ ակնկալել։

«Միջազգային որոշ խաղացողների համար որևէ գործընթաց կարող է ընկալվել որպես նախադեպ, իսկ մեկ այլ նման գործընթացը` ոչ։ Վերցնենք Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օրինակը, որոնք ճանաչել է Ռուսաստանը։ Սակայն այդ գործընթացը, ինչպես և Կոսովոն, լուրջ ազդեցություն չի թողել ղարաբաղյան հակամարտության վրա», – նշեց Վերանյանը։

Հայաստանը կարող է պաշտոնական հայտարարությունները, «ծայրահեղ ռազմավարական կարևորության և անվտանգության մասին» ձևակերպումներն օգտագործել նախկին ԼՂԻՄ–ի շուրջ գտնվող տարածքների հարցում։ Այլ հարց է` դրանք ձնագնդի էֆեկտ կունենան, թե ոչ։

Բայց ամեն դեպքում, նախևառաջ, հարցը պետք է բարձրացվի մեդիայի, փորձագիտական հանրության մակարդակում և պետք է քննարկման թեմա դառնա։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին

«Դա հնարավորություն և հիմք կտա, որպեսզի հարցը տեղափոխվի ավելի բարձր` քաղաքական մակարդակ», – ասաց Վերանյանը։

Փորձագետը ևս մեկ անգամ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքում իրականացվող քաղաքականության մեջ խաղադրույք է անում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի վրա։ Իսրայելը կարողացել է լոբբիզմի, քաղաքականության և դիվանագիտության օգնությամբ հստակ արդյունքների հասնել Վաշինգտոնի հետ հարաբերություններում։

Նա անդրադարձավ Պետդեպի` մարդու իրավունքների վերաբերյալ վերջին զեկույցին, որում Գոլանի բարձունքին առնչվող հատվածում «Իսրայելի զավթած» ձևակերպումը փոխարինվել է «Իսրայելի կողմից վերահսկվող» ձևակերպմամբ։

«Մենք ևս պետք է օգտագործենք աշխատանքի այդ փորձը։ Դա թույլ կտա առաջխաղացում ունենալ ԱՄՆ–ի հետ հարաբերություններում», – ասաց Վերանյանը։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է հենց մարդու ֆունդամենտալ իրավունքների պաշտպանության հարթությունում, ինչի մասին պնդում է հայկական կողմը (Ադրբեջանը առաջ է մղում տարածքային ամբողջականության թեման)։

Հայաստանը, նրա խոսքով, պետք է աշխատի հենց այդ ուղղությամբ։ Շեշտը պետք է դրվի հենց մարդու իրավունքների վրա։

Սիրիայի ԱԳՆ–ն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը։ ԵՄ–ում հայտարարել են, որ անկախ Թրամփի հայտարարությունից, ԵՄ–ն Գոլանի բարձունքը Իսրայելի մաս չի ճանաչում։ Նույն արձագանքն է հնչել նաև Ռուսաստանից։

Լրահոս
0