00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրակնօրյա խառը ու դառը մտքեր՝ թեթևակի քաղցրաջրած...

© Sputnik / Aram NersesyanПешеходный переход, перекресток
Пешеходный переход, перекресток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մտքեր, որոնք օրվա մեջ կարող են պտտվել մեզանից յուրաքանչյուրի գլխում, սկիզբ առնել մի հողեղեն դրվագից ու հասնել հարևան գալակտիկաներ: Sputnik Արմենիայի սյունակագիրը, ի տարբերություն մեզանից շատերի, կիրակնօրյա հետսուրճյա իր մտորումները թղթին է հանձնել:

Որ նայում ես, մենք լավն ենք: Գուցե նաև՝ անկրկնելի: Մենք 2:1 ենք գուշակում՝ հօգուտ մեզ, հավաքականը 1:2 է խաղում՝ հօգուտ մրցակցի, որովհետև... մեր դրոշը թարս էին կախել «Գրբավիցա» ստադիոնում:

Генрих Мхитарян забивает гол с пенальти в отборочном матче Евро-2020 между сборными Боснии и Герцеговины против Армении (23 марта 2019). Сараево  - Sputnik Արմենիա
Պարտություն, որ կարող էր և չլինել. ֆիզիկական լավ պատրաստականության խնդրի ակտուալությունը

Ու որովհետև... մեր հարվածողները, մի քանի հնարավորություն ունենալով, թարսլիկ հարվածեցին, ոչ թե աջլիկ:

Որ նայում ես, մենք կազմակերպված աղտոտում ենք ամեն օր: Հետո մեկ օր առանձնացնում ենք ու անկազմակերպ հավաքում: Հավաքում ու հավաքում ենք, բայց չի հավաքվում: Երևի ձեռնոցը թարս ենք դնում, դրանից է:

Մենք, նույնիսկ աջ գործ բռնելիս, մի բան պիտի թարս անենք: Բնավորությո՞ւն է, ի՞նչ է:

Թափելու ժամանակ մարտիկներ ենք, հավաքելիս՝ գեներալներ:

Որ հարցնես, բոլորը գիտեն, թե ինչ է պետք անել ու՝ ո՛նց: Հենց անելու պահը գալիս է, պարզվում է, որ 80 տոկոսը «պռառաբ» է, 10 տոկոսը՝ դիտորդ, 7 տոկոսը՝ պետ, 3 տոկոսն էլ...

Никол Пашинян на субботнике (23 марта 2019) Ереван - Sputnik Արմենիա
Մաքուր Հայաստան. երբ ազգովի մաքրում ենք մեր երկիրը

Հա, ու հավաքարարների վրա խնայում ենք, պատգամավորների վրա անխնա ծախսում: Հավաքարարները որ քիչ լինեն, կլինի: Իսկ որ պատգամավորները մի 20-30-ով շատ չլինեն, չի լինի:

Երբ ինքներս ենք երթևեկության կանոնները խախտում, արդարացումը պատրաստի կա՝ «էս քաղաքում առանց դրա անհնար ա քշել»: Երբ դիմացի կամ կողքի մեքենայի վարորդն է կանոնները խախտում՝ «պռավան առած ա», չհաշված անմեջբերելի արտահայտությունները:

Երբ ուրիշի ոտքն ենք տրորում, ասում ենք՝ լավ, այ մարդ, մեծ բան չի:

Երբ մեր ոտքն են տրորում, ամեն ինչ կանենք, որ դա «մեծ բան» դառնա: Սա, ըստ որում, համամարդկային է:

Անհամբեր պահանջում ենք՝ «հի-մա՛, հի-մա՛», որ բան փոխվի: Բանը փոխվում է, բայց բան չի փոխվում, պլակատը շրջում ենք ու ասում՝ «հետո, հետո..., ի՜նչ անհամբեր եք, տո՛»:

Премьер-министр Республики Индии Индира Ганди - Sputnik Արմենիա
Տիցիանից մինչև սելֆի. ինչո՞ւ Գանդին չհավանեց Նալբանդյանի աշխատանքը

Բայց որ նայում ես՝ լավն ենք: Հատկապես՝ սելֆի անելիս:

Առանձին-առանձին ամեն մեկս լավն ենք: Բայց հավաքականը 1-2 է անում, չնայած հակառակը պիտի լիներ:

Մեր աչքի գերանով պատրաստ ենք դիմացինի աչքի շյուղը հանել, ըստ որում՝ աչքն էլ հետը, մանավանդ, եթե հանկարծ ասած լինի, որ մեր աչքի վերևը ունք էլ կա:

Տալիս՝ աչքը հանում ենք, անունը դնում, թե հոնքն էինք ուզում շտկել:

Ու արդեն էնքան «հոնք ենք շտկել», որ տեսողություններս մի տեսակ էն չի:

Մեկի սիրտն էլ, ապրիլի վերջին շաբաթ օրով կառնավալ է ուզում: Էնպես է ասում՝ կառնավալ, որ մի 40 հազար հեկտարի վրա կորվալոլով կաթիլային ոռոգում անելդ գալիս է:

Бразильский карнавал - Sputnik Արմենիա
Վիվա Հայաստան. շշմեցուցիչ հայկական շոու` բրազիլական կառնավալում. տեսանյութ

Ու էդպես, էլի. տեղներս հանգիստ նստած, անհանգիստ շարժումներ ենք անում:

Բայց որ նայես, վատը չենք: Շինհրապարակում մաքրություն ենք անում, հրապարակը «ավտոստայանկա» սարքում: Կարևորը, որ ուղղաթիռներն ուղղաթռչեն...

Աջակողմյա երթևեկության փողոցաճանապարհային համակարգ ունենալով՝ «ձախակողմյայի»  մեքենաներ ենք բերում, ու բողոքում անարդարությունից, հարևաններից, չուզողությունից, աշխարհքից, կյանքից:

Լավն ենք, էլի, հոմ զոռո՞վ չի:

Լրահոս
0