ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանի ներկայիս կադրին` սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին կփոխարինի Գևորգ Լոռեցյանը, որը նոր իշխանության կադրն է»,– նշված է հոդվածում:
Ըստ թերթի` սա արվում է ոչ ի պատասխան Ծառուկյանի մոտ վերջերս ի հայտ եկած ընդդիմադիր հակումների: