00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինված ուժերում ծառայության ժամկետը կրճատելու հարցը մեկնաբանում է ռազմական փորձագետը

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван. Республиканский сборный пункт
Зимний призыв в армию 2017, Ереван. Республиканский сборный пункт  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը փոխելու հարցը, բայց առայժմ հասկանալի չէ, թե դա ինչպես է տեղի ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հասարակությունում լարվածությունը և քաղաքական իրավիճակը ստիպում են պաշտպանության նախարարությանն արձագանքել: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով պաշտպանության նախարարի հայտարարությունը։

Министр обороны Давид Тоноян в пантеоне Ераблур (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

Հինգշաբթի կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ գերատեսչությունը քննարկում է ժամկետային զինծառայողների համար ծառայության ժամկետը փոխելու հարցը։

Հարությունովի խոսքով` հայտարարությունը բավական կարճ է եղել, մանրամասներ չեն ներկայացվել։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Եվ քանի որ նախարարը հայտարարել է, որ նրանք քննարկում են հարցը, ապա վերջնական հայեցակարգ, ամենայն հավանականությամբ, չկա։

«Զինված ուժերը երկու մասի բաժանելու մոտեցումը (մարտական կորիզ և անմիջական մարտական գործողությունների հետ չկապված ստորաբաժանումներ) սկզբունքորեն նոր չէ։ Բայց հիմնականում դա վերաբերել է ժամկետային և պայմանագրային զինծառայողների բաժանելուն», – ասաց Հարությունովը։

Օրինակ, Ռուսաստանի Զինված ուժերը հիմնականում համալրված է պայմանագրային զինծառայողներով։ Իսկ ժամկետային զինծառայողների թիվն անընդհատ նվազում է։

Заседание Совета попечителей Фонда страхования военнослужащих (23 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զինծառայողների հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014թթ. ընթացքում գրանցված դեպքերի համար

Հայաստանի դեպքում, եթե խոսքը միայն ժամկետային զինծառայողների մասին է, ապա հարց է ծագում. թիկունքի ստորաբաժանումները, ելնելով օպերատիվ իրավիճակից, կարող են տեղափոխվել մարտական դիրքեր։ Հնարավոր է, որ այդ հարցերը լուծումներ են գտել ՊՆ–ում, և դրանք կպարզաբանվեն։

Հարությունյանի կարծիքով` նորամուծությունների պատճառը կարող է լինել հասարակությունում տիրող լարվածությունը` կապված ցածր ինտենսիվության ռազմական գործողությունների հետ (որոնք չեն դադարում` չնայած լարվածության նվազմանը)։

«Հասարակությունում գոյություն ունի լարվածություն և որոշակի պահանջներ` ուղղված ռազմաքաղաքական ղեկավարությանը` կապված առաջնագծում կորուստների հետ։ Հարցը պետք է ինչ–որ կերպ լուծվի», – ասաց Հարությունովը։

Մյուս կողմից, կա նաև քաղաքական ենթատեքստ։ Հարցը բարձրացնում են նաև քաղաքական ուժերը, օրինակ, «Բարգավաճ Հայաստանի» առաջարկը առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու մասին։

Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունով. «Ծառայության ժամկետների փոփոխությունն ունի հասարակական և քաղաքական բաղադրիչ»

Միաժամանակ, փորձագետը որոշակի խնդիրներ է տեսնում նման մոտեցումն իրագործելու մեջ։

Պայմանագրային զինծառայողների թվի ավելացումը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն։

Հարությունովի խոսքով` իրավիճակը Իսրայելի հետ համեմատելը կոռեկտ չէ, որովհետև հրեական պետությունը ճնշող առավելություն ունի ռազմական տեխնիկայի ոլորտում, և նրանք կարող են իրենց թույլ տալ ծառայության այլ ձևաչափ։

«Արդյունավետ ռազմաօդային ուժերը թույլ են տալիս սկզբնական փուլում փոխհատուցել մարտական գործողություններում ընդգրկված զինվորների թիվը», – նշեց Հարությունովը։

Դրան ավելանում են նաև ռեզերվային համակարգը և մի շարք ուրիշ հարցեր։

Автомат Калашникова - Sputnik Արմենիա
Խուճապի պատճառ չկա. փորձագետը` ՀՀ–ի հետ սահմանին Ադրբեջանի ՊՍԾ ուժերի հայտնվելու մասին

Ավելին, վերջին տարիներին Ադրբեջանի հետ հակասությունները ցույց են տվել, որ հակամարտությունը կարող է չվերածվել լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց կարելի է նախապատրաստվել։ Խոսքը սահմանափակ ռազմական գործողությունների մասին է, որոնք տեղի են ունենում անսպասելի և բավական կարճ են տևում։

«Ռազմական գործողությունների ծանրությունը սովորաբար ընկնում է նրանց վրա, ովքեր տվյալ պահին գտնվում են առաջնագծում։ Դա լուրջ հարց է, որը պետք է հաշվի առնել ռազմավարություն մշակելու ընթացքում», – նշեց Հարությունովը։

Ինչպես նշել է Դավիթ Տոնոյանը, այժմ ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահությանն ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը։

Լրահոս
0