00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրանք շահարկումներ չեն. ինչը՞ կստիպի ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

© Sputnik / Михаил Палинчак / Անցնել մեդիապահոցСенат США
Сенат США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ցուցադրում է հայկական սփյուռքի ուժը, ինչպես նաև լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ԱՄՆ գործադիր իշխանությունը և  նախագահը շատ երկար չեն կարող անտեսել գրեթե բոլոր նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Южный штат США Алабама - Sputnik Արմենիա
Նահանգապետի ուղերձի շեշտադրումները. Ալաբաման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ալաբաման դարձել է ԱՄՆ–ի 49–րդ (նախավերջին) նահանգը, որը ճանաչել է 1915թ–ի Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ–ի վերջին նահանգը, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, Միսիսիպին է։ Ըստ էության նահանգների որոշումները չեն ազդում ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության վրա։ Ճանաչում կարող է համարվել կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված, ԱՄՆ–ի նախագահի կողմից ստորագրված և ԱՄՆ–ի Գերագույն դատարանի կողմից հաստատված դաշնային օրենքը։ Դրանից հետո, անկախ այն բանից, թե ով կլինի նախագահ, ԱՄՆ–ի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ կմնա։

«Ալաբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական քայլ է և գործընթաց, որն ավելի մեծ քաղաքական նշանակություն ունի, քան իրավական», – ասաց Մանոյանը։

Նրա խոսքով` վերջին նահանգի կողմից այդ փաստն ընդունելուց հետո հնարավոր կլինի խոսել հստակ քաղաքական դիրքորոշման մասին, որին ԱՄՆ գործադիր իշխանությունը և նախագահը, որոնք պատասխանատու են երկրի արտաքին քաղաքականության համար, արդեն ստիպված կլինեն լսել։

Портреты премьер-министра Израиля Биньямина Нетаньяху и президента Турции Реджепа Эрдогана лежат на флаге США в огне во время парада в честь Дня Аль-Кудса (1 июля 2016). Тегеран - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Թուրքիայի հետ վեճում Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության շահարկումը բարոյական չէ

Մանոյանը նշեց, որ այո, իսկապես, Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ–ի հայերի համար առաջնահերթ խնդիր չէ և դրված չէ օրակարգում։ Սակայն իշխանությունները չեն կարող երկար անտեսել նահանգների դիրքորոշումն այս հարցում։

Մյուս կողմից, յուրաքանչյուր նման հաջող քայլը վկայում է ԱՄՆ–ի հայ համայնքի ուժի և հնարավորությունների մասին։ Որքան ուժեղ են տեղի սփյուռքը և հայկական լոբբին, այնքան շատ են Հայաստանի հետ կապված հարցերը, նրանք կարող են որոշել և քայլեր անել` ուղղված երկկողմ հարաբերությունների խորացմանը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որոնք օրերս արել է ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդը, ապա Մանոյանն այստեղ չի տեսնում շահարկումներ հայերի համար ցավոտ թեմայի շուրջ։

Կոնգրեսի անդամ, ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդն ավելի վաղ ելույթ է ունեցել տեսաուղերձով, որում մեկնաբանել է հայ համայնքին հուզող հարցերը։ Մասնավորապես, նա նշել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պետք է անպայման խոստովանել։

«Ինչպես նահանգի դեպքում, այնպես էլ Գաբարդի հայտարարության մասով այստեղ շահարկումներ չկան Հայոց ցեղասպանության թեմայով։ Ինչպիսի՞ օգուտ կարող է ունենալ նահանգը կամ ԱՄՆ նախագահի հենց այդ թեկնածուն», – ասում է Մանոյանը։

Выступление кандидата в президенты США Тулси Габбард (18 марта 2019). Лас Вегас - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի. ԱՄՆ նախագահի կին թեկնածու

Նա նշեց, որ Գաբարդը հնչեցրել է իր դիրքորոշումը Հայկական հարցի մասին դեռ 2017թ–ին, երբ այցելել է Արցախ։ Հետևաբար, կասկած չկա, որ նա հետագայում կարող է մոռանալ իր խոսքերը կամ անտեսել դրանք, նշեց Մանոյանը։

Նշենք, որ 2017թ–ի հոկտեմբերից արդարադատության և մարդու իրավունքների հարցերով հայկական իրավաբանական կենտրոնը զբաղվում է Օսմանյան կայսրությունում հայերի ունեցվածքի մասին տվյալների բազա ստեղծելով։

Լրահոս
0