Թադևոս Ավետիսյան. «Համաներվող անձինք լուծում են իրենց օրվա հացի խնդիրը»
ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով` կառավարության այդ քայլն ունի ոչ միայն իրավական, այլև սոցիալական հայեցակետ։
«Համաներվող անձինք, իմ խորին համոզմամբ, իրենց աշխատանքով լուծում են օրվա հացի խնդիրը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Միևնույն ժամանակ, ըստ Թադևոս Ավետիսյանի, կա նաև վտանգ, որ պարբերաբար կիրառվող համաներումները կարող են նվազեցնել տուգանքների կանխարգելիչ բնույթը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկած «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներել 2016-2018 թթ–ին կայացված 3623 վարչական ակտերի համար նշանակված ու մինչ օրս չվճարված տուգանքները։