00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել աջ ղեկով ավտոմեքենաների համար

© Photo : official site of the NNS of RAВид Баграташенского КПП с высоты "птичьего полета"
Вид Баграташенского КПП с высоты птичьего полета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե աջ ղեկով մեքենաների ներմուծողները չհետևեն ՊԵԿ–ի հորդորին, ստիպված կլինեն գումար վճարել։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կայանված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերին (ներմուծողներին) կատարել մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները և դուրս բերել այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից, քանի որ դրանք խոչընդոտում են մաքսային կետի բնականոն գործունեությանը: Այս մասին հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայություն։

«Այդ տրանսպորտային միջոցները մաքսային կետի տարածքից մինչև ս/թ. մարտի 29-ը ինքնակամ դուրս չբերելու դեպքում, դրանք տեղափոխվելու են մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածք և դիտարկվելու են որպես մաքսային կետի տարածքում ժամանակավոր պահպանության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներ: Տեղեկացնում ենք նաև, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար գանձվում է մաքսավճար»,– նշված է հայտարարության մեջ:

2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն օրենքը, որով մինչև 2019թ. մայիսի 1-ը կասեցվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելու արգելքն այն տրանսպորտային միջոցների համար, որոնք ձեռք են բերվել մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Импортеры праворульных машин перед зданием Минтранса Армении (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ–ն աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման մասին վերջնական որոշում ընդունեց

Հիշեցնենք` հունվարի 23–ին ԱԱԾ–ն հաղորդագրություն և լուսանկարներ էր տարածել` նշելով, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում` աջ ղեկով) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:ԱԱԾ–ն կոչ էր արել տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում անցման կետի տարածքից դուրս բերել ավտոմեքենաները։

ԱԺ–ն աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման մասին վերջնական որոշում ընդունեց

2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները, բառացիորեն շուրջ 600 ավտոմեքենա թողել էին հայ–վրացական սահմանին։

Լրահոս
0