00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը կդիմի ՍԴ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձեռնմխելիության հարցով

© Sputnik / Asatur YesayantsКонституционный суд Армении
Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու նրա տեղակալներին դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտելուց առաջ ՀՀ կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում առաջարկվող փոփոխություններն ընդունելուց առաջ կառավարությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Ի՞նչն է ստիպել Նիկոլ Փաշինյանին հարգել ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին

Բանն այն է, որ 2018թ. նոյեմբերի 8-ին, Աստանայում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում փոփոխություններ էին առաջարկվել «2002թ. հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում։

Դրանով առաջարկվում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին ու նրանց ընտանիքների անդամներին օժտել դիվանագիտական անձեռնմխելիությամբ։

«Եթե Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի տեղակալները, նրանց ընտանիքները՝ իրենց հետ ապրող անդամները, գտնվելու վայրի պետության քաղաքացիներ չեն, արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվում են այնքան, որքան «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված է դիվանագիտական գործակալի և նրա ընտանիքի անդամների համար»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Ընդ որում, այս փոփոխությունները ներկայացվում են որպես ՀԱՊԿ գործունեության արդյունավետության առավել բարձրացմանը միտված քայլ։

Ընդունելով արձանագրությամբ առաջարկված փոփոխությունը` կառավարությունը միաժամանակ որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան       ` դրանում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու նպատակով։

Միայն ՍԴ–ի կողմից Սահմանադրությանը համապատասխան որակվելուց հետո կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ նշանակվեց  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Լրահոս
0