00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թույլ չի տա Խդոյի Գրիշին «գցել» իրեն

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Союза журналистов Армении Сатик Сейранян на пресс-конференции (21 марта 2019). Еревaн
Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян на пресс-конференции (21 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ աղմուկ է ստեղծվել Հայաստանի ժուռնալիստների միության շուրջ։ Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծի միայն դատարանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միության ղեկավարությունը մտադիր է վերականգնել արդարությունն ու վերադարձնել ունեցվածքը, որին օտար մարդիկ են տիրացել։ Այս մասին Sputnik  Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նրա խոսքով` այդ նպատակով երկու հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Վիճաբանությունը ծագել է 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքի շուրջ։ Այդ տարածքները գտնվում են Պուշկինի 3 Ա հասցեում տեղակայված Հայաստանի ժուռնալիստների միությանը պատկանող շենքի 1-ին ու զրոյական հարկերում։

© Sputnik / Asatur YesayantsՍաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թույլ չի տա Խդոյի Գրիշին «գցել» իրեն - Sputnik Արմենիա
Սաթիկ Սեյրանյան

Սեյրանյանի խոսքով` միության նախկին ղեկավարությունն այդ տարածքը վարձով էր տվել անհատ ձեռներեց Արամայիս Հարությունյանին, նաև «Էլզա Գրիգ» ու «Ավանգարդ Քլաբ» ընկերություններին` 99 տարի ժամկետով ենթավարձակալման իրավունքով, շուկայականից մի քանի անգամ ցածր գներով։

Սակայն աուդիտի ընթացքում պարզվել է, որ տարածքի վարձակալման իրավունքը հաստատող փաստաթղթերի վրա Միության վարչության որոշ անդամների ստորագրությունները կեղծած են։ Սեյրանյանը պնդում է, որ նշված անձինք գաղափար չեն ունեցել` ում և ինչ պայմաններով են տարածքները վարձակալության տրվել։

Сатик Сейранян - Sputnik Արմենիա
Սաթիկ Սեյրանյանը մեղադրում է Փաշինյանին` ԶԼՄ–ներին ճնշելու մեջ

Միությունն ուզում է վերանայել պայմանագրերը բոլոր վարձակալողների հետ, սակայն նրանք հրաժարվում են փոխզիջման գնալ, ու հարցը հնարավոր է լուծել միայն դատարանի միջոցով։

«Պաշտոնս ստանձնելու պահից ես զբաղվում եմ շենքի, ունեցվածքի հետ կապված տեխնիկական, վարչական ու վերականգնողական աշխատանքներով։ Մի խոսքով` ամեն ինչով, բացի իմ բուն գործից», – ասաց Սեյրանյանը։

Տարածքի մեծ մասը միությանը չի պատկանում, իսկ վարձակալության պայմանագրերը Սեյրանյանը որպես «ստրկատիրական, նվաստացուցիչ» է բնութագրում։

«Էլզա Գրիգ» ընկերությունը մինչև 2080 թվականը վարձակալել է ամսական 400 հազար դրամով 798.6 քմ–ը, որի մեջ ներառված հարկերը, գույքահարկն ու համատիրության վճարները պետք է միությունը կատարի։ Միայն այդ տարածքի գույքահարկը տարեկան կազմում է 567 հազար դրամ։ Ստացվում է 1 քմ-ն այդ ընկերությանը տրվել է 501 դրամով։

Միաժամանակ ընկերությունը տարածքի մի հատվածը ենթավարձակալության է տվել 3 մլն 800 000 դրամով, իսկ մյուսը` 2 միլիոն դրամով։ Սեյրանյանն ասում է, որ ստացվում է` ընկերությունը 14 անգամ ավելի շատ գումար է աշխատում, քան վճարում է։

Նրա խոսքով` «Էլզա Գրիգ» ընկերությունը ձևակերպված է տիրոջ կնոջ անունով, սակայն դրա իրական սեփականատերը «Խդոյի Գրիգ» անունով ճանաչված հեղինակություն է, որը հայտնի է նրանով, որը տարածքներ է վարձակալում ու մեծ գումարների դիմաց ենթավարձակալության է տալիս։

«Երբ մենք նրան պայմաններ ներկայացրեցինք, նա ասաց` «դու ինձ ուզում ես գցել»։ Խոսակցությունն այս ոճով էր, դե ես էլ նույն ոճով կշարունակեմ, ես էլ չեմ թողնի, որ ինչ-որ մեկը միությանը «գցի», միակ ճանապարհը մնում է դատարանը», – ասաց Սեյրանյանը։

Մեկ այլ ընկերության` «Ավանգարդ Քլաբին» 764 քառակուսին մինչև 2112թ․վարձակալության է տրվել 480․000 դրամով, կրկին գույքահարկը, համատիրության վճարները, հարկերը միությունը պետք է վճարի։ Երրորդ վարձակալողը անհատ ձեռներեց Արամայիս Հարությունյանն է։ Նրա պայմանագիրը, որի համաձայն նա վարձակալում է 138,2 ք.մ 50 հազար դրամով, գործում է մինչ 2030 թվականը։ Հարությունյանն այստեղ հոսթել է բացել։

Փաստաբան Աղավնի Մադոյանն իր հերթին ընդգծեց, որ պայմանագրերն անհավասար պայմաններում են կնքվել, ի վնաս միությանը։

© Sputnik / Asatur YesayantsԱղավնի ՄԱդոյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թույլ չի տա Խդոյի Գրիշին «գցել» իրեն - Sputnik Արմենիա
Աղավնի ՄԱդոյան

Քրեական գործեր են հարուցվել Հայաստանի ՔՕ 2014 հոդվածի առաջին մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) ու ՀՀ ՔՕ 325 հոդվածով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Սեյրանյանը կարծում է, որ տարածքները պետք է միությանը վերադարձվեն։

«Այդ դեպքում մենք կկարողանանք տնօրինել ունեցվածքը, անհրաժեշտ ամեն ինչ ապահովել, լրագրողներին օգնել։ Մի խոսքով` մեր առաքելությամբ զբաղվել», – ասաց Սեյրանյանը։

Միթե՞ Հայաստանի ժուռնալիստների միությունը արժանի չէ նորմալ տեխնիկա ունենալ, նորմալ աշխատել, հռետորական հարցեր է ուղղում Սեյրանյանը։ Մա զարմանում է` ինչպես է XXI դարում մեդիայի ոլորտն աշխատում մեկ «պայթած» համակարգչով։

Սեյրանյանն ընդգծեց, որ միությունը պետք է օգնի լրագրողներին, այդ թվում նաև տեխնիկայով, պետք է խրախուսի նրանց, նպաստի հայկական ժուռնալիստիկայի կայացմանն ու ամրացմանը։ Սակայն այսօր Միության ձեռքերը կապված են, այն նորմալ գործելու համար տարրական պայմաններ չունի։

Նշենք` Ժուռնալիստների միության նախագահի աշխատավարձը 112 հազար 500 դրամ է։

Սաթիկ Սեյրանյանը կառույցի նախագահ է ընտրվել 2017 թվականի դեկտեմբերին։

Լրահոս
0