ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը, դրանց շարքում է նաև Երևանը։
Ռոսավիացիայի հրամանագրում նշվում է, որ ընկերությունը հետ է կանչել Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Տոմսկից, Իրկուտսկից, Կրասնոյարսկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Կազանից դեպի Երևան չվերթեր կատարելու թույլտվությունը։
Հետ կանչված միջազգային ուղղությունների շարքում են նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի քաղաքները։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց կապ հաստատել ավիաընկերության մամուլի ծառայության հետ, բայց զանգերին չպատասխանեցին։
Տվյալ պահին ավիաընկերության ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթեր են կատարում Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից, Եկատերինբուրգից և Կրասնոդարից։