00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր տեղում մի կարևոր բան, այնուհանդերձ, սխալ է

© Sputnik / Karine HarutyunyanАкция протеста производителей газированных напитков перед Домом правительства (18 марта 2019). Еревaн
Акция протеста производителей газированных напитков перед Домом правительства (18 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նախատեսած այս կամ այն քայլը վերջին շրջանում հարուցում է տարատեսակ գործունեությամբ զբաղվող հայրենակիցների դժգոհությունները: Նախկինում ևս նման դրսևորումներ լինում էին ու ոչ քիչ: Բայց հարց է ծագում, թե ո՞րն է իրավիճակի ու մոտեցման փոփոխությունը, եթե երևույթը շարունակվում է:

Գազավորված ըմպելիք արտադրողներն էին բողոքում ակցիզային հարկի բարձրացում նախատեսող փոփոխության դեմ: Հետո, ավելի ճիշտ՝ միաժամանակ բողոքում, դժգոհություններ են հայտնում գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչները՝ պետական տուրքի կտրուկ բարձրացում նախատեսող հնարավոր փոփոխության վերաբերյալ: Կարելի է էլի օրինակներ նշել, բայց տվյալ դիտարկման հիմնական շեշտը մի փոքր այլ է:

Акция протеста сотрудников завода по производству газированных напитков перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գազավորված ըմպելիք արտադրողներն ու կառավարության ներկայացուցիչները ինչ-որ որոշման են եկել

Ի՞նչ են հուշում դժգոհության այդ դրսևորումները, ցույցերը, նմանօրինակ իրավիճակները, որոնք ուղղակիորեն շաղկապված են հարկերի դրույքաչափերի կամ տուրքի չափերի փոփոխություն նախատեսող կառավարության մշակած նախագծերի հետ: Դրանք, կարծում ենք, ամենից առաջ հուշում են, որ նախագծերի նախապատրաստական փուլում գործադիր իշխանության համապատասխան օղակները լրջորեն թերացել են:

Ճիշտ է, երբ հետաքրքրվում ես, հաջորդում է պատասխան, թե՝ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տնտեսվարողների հետ քննարկումներ եղել են, ասել կուզի՝ նախապատրաստական որոշակի աշխատանքներ կատարվել են:

Բայց այդ դեպքում էլի հարցը բաց է մնում:

Մի կողմից, ինքնին հասկանալի է, որ կառավարության այս կամ այն որոշումը, այս կամ այն օրինագիծը կամ օրենքը չեն կարող հավասարապես ընդունելի լինել բոլորի համար, չեն կարող չհարուցել որևէ մեկի դժգոհությունը: Մանավանդ այն դեպքերում, երբ օրենքի փոփոխությունը վերաբերում է գործարարների հարկային բեռն ավելացնելուն, դժգոհություններն անխուսափելի են: Կարելի է ասել՝ երաշխավորված:

Акция протеста производителей газированных напитков перед Домом правительства (18 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեր պիկետը համարենք արդյունավետ». Երևանի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիան ցրվեց

Սակայն մյուս կողմից, տրամաբանական է ենթադրել, որ ասենք, նույն գրավատների պետական տուրքի չափը կտրուկ ավելացնելու մտադրությունը միանգամայն հանգիստ կարելի էր քննարկել տնտեսական գործունեության այդ տեսակով զբաղվող շրջանակների ներկայացուցիչների հետ, փորձել հասկանալ, թե ինչ չափով բարձրացնելը կարող է ընդունելի լինել, այլ ոչ թե թվեր ու չափեր նախատեսել, որ «օդից կրակածի» տպավորություն են թողնում:

Օրինակ, այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հենց նշված հարցերն էին քննարկվում տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ: Այն բանից հետո, երբ մարդիկ, բանուգործ թողած, պլակատներով մի քանի օր ցույցերի էին ելել:

Այսինքն, ի՞նչ, պարտադի՞ր էր, որ մարդիկ փողոց դուրս գային, որպեսզի նման մի քննարկում ծավալվեր: Ոչ մի կերպ հնարավո՞ր չէր, որ նշված փոփոխությունները նախագծելու փուլում այն մշակողները հանգամանորեն հարցը քննարկեին «թիրախային խմբի» ներկայացուցիչների հետ, կարծիքներն ու վերաբերմունքը պարզեին, անհամաձայնության փաստարկները լսեին, ըստ այնմ՝ սրբագրեին կամ որոշակիորեն վերանայեին իրենց մոտեցումը:

Акция протеста сотрудников ломбардов у Дома правительства (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ է լինելու. գրավատների և գազավորված ըմպելիք արտադրողների ճակատագիրը դեռ անորոշ է

Նախկինում էլ, ինչ խոսք, նման դրսևորումներ եղել են: Շատ-շատ են եղել: Հատկապես կառավարության աշխատանքի հետ կապված: Բայց կարծես թե մեկ տարի առաջ իշխանափոխություն, եթե կուզեք՝ հեղափոխություն է եղել, ինչպես սիրում են ասել՝ իրավիճակ է փոխվել: Եվ ո՞րն է իրավիճակի փոփոխությունը, եթե կարևոր, գործարարների որոշակի խմբի, գործունեության որոշակի տեսակի վերաբերող նախագծերը մեր հասարակական-քաղաքական անցուդարձում էլի պոստ-ֆակտում են քննարկվում: Մոտավորապես այս սխեմայով. «ժողովուրդ, տեսեք, այսպիսի նախագիծ ենք մտածել, բողոք-մողոք չունե՞ք... ո՞նց թե բողոք չունենք, բա ո՞նց չունենք, բա ինչո՞ւ մեզ չեք հարցրել...»: Ու գնա՜ց:

Եվ դա, նկատենք, էլեկտրոնային կառավարման մասին խոսակցությունների, համապատասխան կայքում նախագծերը քննարկման հնարավորությամբ զետեղելու պայմաններում:

Ստացվում է, որ մի կարևոր տեղում մի կարևոր բան, այնուհանդերձ, սխալ է: Արժե՞ հստակեցնել, որ այդ կարևոր տեղը իշխանության ընդերքն է, իսկ կարևոր բանն էլ՝ նախագծերի մշակման, խնդրի օրենսդրական լուծումների ձևակերպման նախապատրաստական-կազմակերպչական փուլը:

Լրահոս
0