ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Լյուկ Բեսոնի «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին Instagram–ի իր էջում վերհիշել է հայաստանյան ճանապարհորդությունը։
Նա Հայաստան էր եկել եղբոր` Բիբիի հետ Գագիկ Ծառուկյանի հրավերով, որպեսզի մասնակցի Mix Fight 40 խառը մարտարվեստի մրցաշարին։
Արտիստը տարածել է իր հայ ընկերուհու` Լուիզա Ավթանդիլյանի հրապարակած տեսանյութը ( հենց Ավթանդիլյանն էր կազմակերպել է ֆրանսիացի դերասանների հայաստանյան ճանապարհորդությունը)։
«Բարև բոլորին։ Մի քիչ պատմեմ Սեմի և Բիբի Նասերիների հետ Հայաստան կատարած ճանապարհորդության մասին։ Ես երկար եմ մտածել Սեմիի և Բիբիի հետ ուղևորության մասին, նրանք շատ են սիրում հայերին և Հայաստանը, բայց ոչ մի անգամ այնտեղ չէին եղել, նրանք շատ ընկերներ ունեն, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Ֆաբրիս Սոպօղլյանը և այլն։ Եվ ես իմ հարազատների` Հարութի, Ջորջի ու Սոնայի հետ որոշեցի մեր հիանալի երկիր տանել նրան և ցույց տալ հմայքները», – գրել է Լուիզա Ավթանդիլյանը։
Ռուսերեն գրառումից հետո Սամին նույն տեքսը տարածել է ֆրանսերենով։
Հրապարակման մեջ երևում է նաև, որ Նասերի եղբայրներն ու Լուիզան մասնակցել են հայտնի շոուին, որտեղ մեծարել են ֆրանսիացի դերասաններին ու զրուցել Ավթանդիլյանի և Սամիի ծանոթության մասին։
Ավելի վաղ Նասերի եղբայրներն ասել են, որ երազում են էկրանին ցուցադրել Միսաք Մանուշյանի և ֆրանսիական Դիմադրություն շարժման այլ անդամների պատմությունը։