00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՆԱՏՕ-ի շաբաթը» Հայաստանում. դաշինքը տարածաշրջանում պահում է իմիջը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция спецпредставителя НАТО на Южном Кавказе Джеймса Аппатурая (11 марта 2019). Еревaн
Пресс-конференция спецпредставителя НАТО на Южном Кавказе Джеймса Аппатурая (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորում է , իսկ Դաշինքը չի կարող նպաստել այդ գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ի միջոցառումները Հաստանում դեկլարատիվ բնույթ են  կրում, փոխներգործության մակարդակի բարձրացման համար նախադրյալներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ատաևը։

Саммит НАТО в Брюсселе. День первый - Sputnik Արմենիա
Թուրքիան ուժեղացնում է իր դիրքերը տարածաշրջանում, այդ թվում` ԱՄՆ–ի հաշվին. Սաֆրաստյան

«ՆԱՏՕ–ի դրայվերն այսօր ուղղված է Վրաստանի վրա։ Այդ երկիրն այսօր տարածաշրջանի հիմնական «հորատողն» է։ Դա հաստատում է արդեն «Արժանապատիվ գործընկեր» զորավարժության անցկացումը։ Դրանք ամենամյա բնույթ են կրում, նշանավոր են ու անցկացվում են ռուս սահմանապահների տեսադաշտում», – ասաց Ատաևը։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ի շաբաթն ավարտվում է Հայաստանում, բայց դրա ակտիվությունը Վրաստան է տեղափոխվում։ Զորավարժություններում (ՆԱՏՕ–ի անդամ երկրների ու գործընկերների թիմա–կայանային զորավարժությունները NATO-GEO EXERCISE 2019, խմբ) 24 երկիր է մասնակցում։

Пресс-конференция спецпредставителя НАТО на Южном Кавказе Джеймса Аппатурая (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք հասկանում ենք ՀՀ–ի շարժառիթները. Ապատուրայը` Սիրիա առաքելություն ուղարկելու մասին

«Հայաստանը, ինչպես էլ նայես, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ Հիմնական ուղղվածությունը Ռուսաստանի կողմ է։ Նախ և առաջ դա եվրասիական ինտեգրումն է, որը ամրապնդված է միջազգային հիմնական փաստաթղթերում, իսկ երկրորդը` ռազմավարական կապերն են սփյուռքի հետ, որը ոչ մի կերպ չես ջնջի», – ասաց Ատաևը։

Քաղաքագետի խոսքով` հայկական հասարակությունում վառ արտահայտված «նատոյամետ» օրակարգ չկա։ Այսօր, ի տարբերության Վրաստանի, Դաշինք մտնելու հիմնական ազգային գաղափար, ներքաղաքական ծրագիր չկա։

Пресс-конференция спецпредставителя НАТО на Южном Кавказе Джеймса Аппатурая (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ղարաբաղի հարցում որևէ ռազմական լուծում հաջողություն չի ունենա. Ապատուրայ

Նրա կարծիքով` Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ–ի ծրագրերն ավելի շատ վիզուալ. Դեկլարատիվ բնույթ են կրում։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ու Հայաստանի պաշտպանության նախարարի մակարդակով հանդիպումների բնույթը նույնպես դրա մասին է վկայում։ Դրանց օրակարգը բավականին ընդհանուր էր ու ավելի շատ վերաբերում էր ՆԱՏՕ–ի իմիջին։

«Կասկածում եմ, որ առաջիկայում հնարավոր է, օրինակ, ՆԱՏՕ–ի զորավարժություն Հայաստանում»,  – ասաց Ատաևը։

Նրա խոսքով` Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, իսկ Դաշինքը ոչ մի կեպ չի կարող նպաստել դրան։ Հավանաբար, ՆԱՏՕ–ի պաշտոնյաները քաջ գիտակցում են դա։

Ինչ վերաբերում է  Ադրբեջանին` այն դեռ մտածում է, թե ինչպես վարվել ՆԱՏՕ–ի ու ԵՄ–ի հետ։ Դժվար թե մոտ ապագայում համագործակցության որևէ իրական բաղադրիչ լինի։

Նրա հետ համամիտ է հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա նշում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ու ՆԱՏՕ–ի հարաբերություններում որևէ նշանավոր փոփոխություն չի լինի։

Пресс-конференция спецпредставителя НАТО на Южном Кавказе Джеймса Аппатурая (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության գործում. Ապատուրայ

«Հայաստանի ու ՆԱՏՕ–ի հարաբերությունները կարգավորող ծրագրերն ու փաստաթղթերը ստորագրվել են վերջին տաս տարվա ընթացքում։ Դրանք շարունակում են գործել,  ուսումնական ծրագրեր են եղել, Հայաստանը մասնակցում է խաղաղապահ առաքելությանը», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունները չեն կարող փոխվել։ Հայաստանը չի փոխել արտաքին քաղաքականության ուղղվածությունը, այն շարունակում է  ՀԱՊԿ–ի անդամ մնալ ու պահպանել հարաբերությունները Դաշինքում այն մակարդակի վրա, որի վրա դրանք եղել են վերջին տարիների ընթացքում։

Начальник оборонной политики министерства обороны Армении Левон Айвазян  - Sputnik Արմենիա
Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության համար քաղաքական արգելքներ չկան. ՊՆ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ–ի անդամ դառնալը չկա։ Նման օրակարգ չկա նաև ՆԱՏՕ–ի շրջանակում։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ համագործակցությունը կարող է խորանալ առանձին ծրագրերի շրջանակում։ Եթե Երևանն ուզենա զարգացնել դրանք, ապա ամենայն հավանականությամբ, այն աջակցություն կստանա։

«Սակայն տվյալ պահին երկկողմանի օրակարգում հարաբերությունների ավելի բարձ մակարդակ ու որակ չկա», նշեց քաղաքագետը։

«ՆԱՏՕ–ի շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում Հայաստանում անցկացվեցին մարտի 11–15–ը։

Լրահոս
0