00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը չի ամաչում իր տղաների համար․ կտրիճները բարձրագույն վարպետություն են ցուցադրում

© Sputnik / Aram NersesyanРота почетного караула на официальной встрече президента Грузии Саломе Зурабишвили в резиденции президента Армении (13 марта 2019). Еревaн
Рота почетного караула на официальной встрече президента Грузии Саломе Зурабишвили в резиденции президента Армении (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինված ուժերի պատվո պահակախումբը Հայաստանի հպարտությունն է, այս վաշտի ելույթները կախարդում են ոչ միայն Հայաստանի, այլև դրսի հանդիսատեսին։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է հայկական պատվո պահակախմբի պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի մասին, ինչին հասնում են համառ աշխատանքի շնորհիվ։

Ամենայն հարգանք ունենալով ռազմավարական նշանակության ռազմավարական զորքերի հանդեպ` պետք է ասել, որ բանակի դեմքը ոչ թե նրանք են, այլ պատվո պահակախմբերը։ Այդ առումով Հայաստանի Զինված ուժերի հատուկ ստորաբաժանումը, որտեղ համակրելի տղաներ են ծառայում, ոչնչով չի զիջում։

Այս տարվա փետրվարի վերջին դրանում համոզվեցին սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի մասնակիցներն ու հյուրերը, բայց ոչ թե Երևանում, որտեղ ապրում և ծառայում են մեր տղաները, այլ հեռավոր Աբու Դաբիում, որտեղ ցուցադրեցին իրենց ունակություններն ու հմտությունները։

Նրանց պարտականությունն է դիմավորել և ուղեկցել արտասահմանյան պետությունների առաջին դեմքերին, մասնակցել այլ արարողությունների, որոնց ներկա են երկրների ու կառավարությունների ղեկավարները։

Ոչ ոք չի կարող խծբ-ով ընդունվել վաշտ․ պետք է ունենալ 170 սմ-ից ոչ պակաս հասակ, օրինակելի պահվածք, ամուր առողջություն, գլխի գեղեցիկ ձև, որը (տարվա եղանակից կախված) ծածկված է գլխարկով (պետք է նշել, որ պատվո պահակախմբին չի կարող խանգարել ոչ մի վատ եղանակ)։

Դժվար չէ նկատել, որ պատվո պահակախմբի զինվորների համազգեստը նույնքան կատարյալ է նստում, որքան Louis Vuitton-ի զգեստները սուպերմոդելների վրա։ Համազգեստն անթերի գրկում է կազմվածքը, զարդարված է ուսակապերով, ոսկեզօծ հեծանակներով։ Պատվերով են կարում նաև նրանց ճտքավոր կոշիկները։ Պատկերացնու՞մ եք` ինչ կլիներ, եթե դրանք սեղմեին կամ թեկուզ փոքր–ինչ մեծ լինեին։

© Photo : press-office of the MoD of RAՊատվո պահակախումբ
Սարգսյանը չի ամաչում իր տղաների համար․ կտրիճները բարձրագույն վարպետություն են ցուցադրում - Sputnik Արմենիա
Պատվո պահակախումբ

Հիմա բացատրեմ, թե տեխնոլոգիական որ անհրաժեշտությունից ելնելով է, որ կանոններից հեռանալը ոչ միայն անցանկալի է, այլ նաև կտրականապես անթույլատրելի։ Օրինակ` դիտենք Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ կանգնող պատվո պահակախմբի հերթափոխի տեսարանը։ Նրանց քայլելը հասցված է կատարելության, երկարաճիտ կոշիկից մինչև գետին հասնող հեռավորությունը չպետք է գերազանցի 20 սանտիմետրը։

Քայլը կատարվում է միայն ձգված ոտքերով, որոնք միշտ պետք է ուղիղ գծով ներքև իջնեն։ Եվ այդպես յոթհարյուր մետր՝ Կրեմլի Սպասկի աշտարակից մինչև «Անհայտ զինվորի շիրիմի» հուշահամալիր։ Այդ փորձը դեռ ցարի ժամանակներից է եղել ռուսական բանակում։ Ասում են, որ աշխարհի ոչ մի բանակ նման զինվորական քայլի չի տիրապետում։

«Կրեմլյան» քայլը չեմ համեմատի հայկականի հետ, բայց ամերիկյանը, որը երկու անգամ տեսել եմ Առլինգտոնի ազգային գերեզմանատանը, հաստատ չի տպավորել։ ԱՄՆ-ի քաջարի հետևակայինները քայլը չեն զարկում գետնին, այլ մեղմ են գնում՝ ասես գաղտագողի, թեև այնքան վիրտուոզ կերպով են ձեռնածություն անում կարաբիններով, որ, թվում է, ավելի լավ անհնար է։ Այդպես շատերն են մտածում, չեմ թաքցնի, և ես նրանց թվում էի, մինչև չտեսա հայ պահակախմբին։ Նրանք ոչնչով չեն զիջում կարաբիններով «խաղալու» հարցում։

Ինչպե՞ս են հասնում դրան։ Գեղեցիկ քայլել, պահել կատարյալ հավասարակշռություն, ձգել ոտքը և նույնիսկ «շպագատ» իջնել․ դրա համար քրտնաջան աշխատանքը ոչ թե քիչ է, այլ շատ քիչ։ Այլապես չի ստացվի այնպես, ինչպես Աբու Դաբիում։ Ի դեպ, հայկական վաշտը նախկինում էլ է ստիպել խոսել իր մասին։ 2015թ-ին Կարմիր հրապարակ հրավիրված բոլոր ստորաբաժանումներից մեր պատվո պահակախումբը լավագույնն է ճանաչվել։

Անկեղծ խոստովանեմ` զինվորականների կրծքին շողշողացող շքանշաններից փայլից ոչ պակաս ինձ հիացնում է երկարաճիտ կոշիկների փայլը։ Ինչպե՞ս և ինչի՞ օգնությամբ են հասնում դրան։

Военно-спортивный сбор “Наследники Победы” в Армении - Sputnik Արմենիա
Հայկական պատվո պահակախմբի ցնցող ելույթը հիացրել է նաև The Independent–ին. տեսանյութ

Ծառայողներն այսպես են պարզաբանում. սկզբում երկարաճիտ կոշիկներն ինչպես հարկն է մշակում են վաքսով։ Հասկանալի է, որ կոշիկը պետք է նախապես մաքուր լինի։ Վաքսը քսում են ոչ թե կոշտ խոզանակով, այլ սպունգով։ Դրանից հետո ամենակարևոր և նուրբ պահը կրակայրիչ օգտագործելն է։ Կրակի հետ պետք է զգույշ լինել՝ վաքսի շերտը չայրելու համար։ Պետք է թողնել մի քիչ սառչի, հետո լավ փայլեցնել թավշյա կտորով։ Փորձեք ձեր կոշիկի վրա, ավելի վատ չի ստացվի, քան պատվո պահակախմբի զինվորների կոշիկի դեպքում։

Քանի որ անցանք առօրյա կյանքին, ապա առաջ անցնենք։ Արդյո՞ք պատահում են արտառոց դեպքեր հանդիսավոր հանդիպումների և արարողությունների ժամանակ։ Ոչ հաճախ, բայց պատահում են։

Ահա մի օրինակ։ Կիև։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին դիմավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Պատվո պահակախմբի հրամանատարը մոտենում է պատիվ տալու, սուսերով պատահաբար գցում է գլխարկը, բայց ճարպկորեն բռնում է պատյանով։ Յանուկովիչը ժպտում է։ Իսկ Ալիևը՞։ Ինչպես գրում են վեպերում․ «Նրա դեմքին ոչ մի մկան չթրթռաց»։ Հարևան երկրի նախագահը ոչ միայն կրթվածությունը ցուցադրեց, այլև զսպվածությունը։

Կրկին Կիև, բայց այս անգամ Պյոտր Պորոշենկոյի օրոք։ Պատվո պահակախմբի զինվորի գլխից գլխարկն ընկնում է։ Ի՞նչ անել։ Զինվորը բացատրում է․ «Ինքնուրույն բարձրացնելու իրավունք չունեի, օրհներգն էր հնչում, չես կարող շարժվել»։ Իսկ Պորոշենկո՞ն։ Նա նորմալ մարդու նման մոտեցավ, գետնից վերցրեց գլխարկը և դրեց զինվորականի գլխին։

Այդ առումով Պորոշենկոն ճիշտ նույն կերպ վարվեց, ինչպես Դոնալդ Թրամփը ծովային հետևակայինի հետ, որը գլխարկը կորցրել էր ուղղաթիռի մոտ։ Բայց Թրամփն ուկրաինացի գործընկերոջից շուտ է դա արել։

Президент Украины Петр Порошенко после окончания встречи лидеров Нормандской четверки в Париже - Sputnik Արմենիա
Պատվո պահակն ուշաթափվել է Պորոշենկոյի ելույթի ժամանակ. տեսանյութ

Ինչպիսի՞ տհաճ պահեր են լինում։ Չբռնված կարաբիններ, ջերմային հարվածներ, ուշաթափություններ, ձիուց ընկնել, եթե պատվո պահակախմբի կազմում կան հեծելազորայիններ, պատահում է, որ շեղվում են քայլից։

... Պատվո պահակախումբը Երևանում` Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց։ Նախագահ Սարգսյանը դիմավորում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն։ Սպան՝ վաշտի պետը, ուղղում է զինվորների օձիքները, ինչպես մայրը առաջին դասարանցունը, հարյուրերորդ անգամ ստուգում շարքի հավասարությունը։ Գալիս է։ Նախագահները շրջանցում են շարքը, ողջունում։

Նվագախումբը գործի է անցնում։ Վաշտը, քայլը զարկելով գետնին, պատիվ է տալիս նախագահներին։ Հայաստանի նախագահն իր տղաների համար ամաչելու ոչ մի պատճառ հաստատ չունի։

© Sputnik / Aram NersesyanՊատվո պահակախմբի ելույթը Վրաստանի նախագահի այցի ժամանակ
Սարգսյանը չի ամաչում իր տղաների համար․ կտրիճները բարձրագույն վարպետություն են ցուցադրում - Sputnik Արմենիա
Պատվո պահակախմբի ելույթը Վրաստանի նախագահի այցի ժամանակ
Լրահոս
0