Տղան ելույթ ունեցավ ծնողական խնամքից զրկված երեխաների համար նախատեսված «Ты супер! Суперсезон» միջազգային երգի շոուի նախընտրական փուլում։
«S.O.S d"un terrien en dеtresse» երգի զգացմունքային մատուցումը հիացրեց ժյուրիի անդամներին։ Նա անցավ կիսաեզրափակիչ փուլ։
Ելույթից հետո բեմ բարձրացավ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, որի հետ տղան շատ էր ուզում ծանոթանալ։
Կոմպոզիտորը հետաքրքրվեց, թե ինչքան ժամանակ է պատանին տրամադրում երգով զբաղվելուն։
«Անընդհատ պարապում եմ։ Ուզում եմ ինչքան հնարավոր է շատ բանի հասնել»,–պատասխանեց Դանիելը։
11–ամյա հայ տղան` Դանիել Խաչատուրովը, ծնվել և մեծացել է Սամարայում և մասնակցում է «Ты супер! Суперсезон» միջազգային մրցույթին։
«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։