Կադրերում երևում է, թե ինչպես են շունն ու կատուն գողեգող գնում այգու միջով։ Կատուն առջևից է գնում, երևում է, որ նա է հատուկ գործողության ղեկավարը։ Իսկ շունը հետևից է գնում ու նույնպես փորձում է չաղմկել։
Սկզբից անհասկանալի է, թե ինչ են որսում շունն ու կատուն։ Սակայն մի քանի րոպե անց ծառի մոտ երևում է փոքրիկ սկյուռը։
Չնայած բոլոր ջանքերին` գործողությունը ձախողվում է։ Երբ կատուն անսպասելիորեն կանգ է առնում, շունը շարունակում է գրոհը։ Մի քանի վայրկյան սպասելով` շունը որոշում է հարձակվել սկյուռի վրա։ Բայց ճարպիկ կենդանուն հաջողվել է փախչել շնից, անցնել կատվի կողքով և մագլցել ծառը։