Ինչ պետք է անես, եթե ընտրյալդ բռնել է հարսի ծաղկեփունջը։ Մի բան հաստատ է` չի կարելի անել այն, ինչ անում է այս տղան։
Նորահարսի նետած ծաղկեփունջը բռնելուց հետո աղջիկն ուրախությունից թռչկոտում է, հարսը ոգևորված մատնանշում է երջանիկ փեսացուին, բայց նա սիրած աղջկան մոտենալու և գրկելու փոխարեն փախչում է։
Ընդ որում` այնքան արագ է ու ծիծաղելի փութկոտությամբ է փախչում, որ աղջիկը նույնիսկ չի հասցնում նեղստրել։
Sputnik Արմենիայի տեսադարանում դիտեք նաև այլ զվարճալի տեսանյութեր։