00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

© Sputnik / Asatur YesayantsМать Адама Саакяна Гаяне Антонян-Саакян
Мать Адама Саакяна Гаяне Антонян-Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բոլոր հերոսների հետևում մայրերն են կանգնած» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան զրուցել է ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի մոր` Գայանե Անտոնյան-Սահակյանի հետ։ Նրա խոսքով` սերը տարիների ընթացքում վերափոխվում է, սակայն պետք է փորձես միշտ «թարմ» պահել ջերմությունը, կայծն ու զգացողությունը։

Կարինե Հարությունյան, Sputnik.

Աբովյան 1/1. այս հասցեում է գտնվում Ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Ադամ Սահակյանենց բնակարանը։ Հին Երևանի բացառիկ շենքերից մեկի` բարձր առաստաղով մեկսենյականոց բնակարանում այժմ Ադամի ծնողներն են ապրում։ Ադամի մոր` Գայանե Անտոնյան-Սահակյանի հետ բազմիցս էի զրուցել, բայց միշտ, բնականաբար, Ադամի մասին էի ինչ–ինչ մանրամասներ հարցրել։ Այս անգամ, սակայն, զրույցը մի փոքր շեղվեց այդ հունից։ Ասում են` բոլոր հերոսների հետևում մայրերն են կանգնած. Ադամի դեպքում հաստատ այդպես է։

© Sputnik / Asatur YesayantsԱդամ Սահակյանենց տան ներքին բակը
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ - Sputnik Արմենիա
Ադամ Սահակյանենց տան ներքին բակը

Ի դեպ, տիկին Գայանեն Ադամի մասին միշտ ներկայով է խոսում, և եթե հոդվածում լինեն հատվածներ, որտեղ կնոջ խոսքում կլինեն «տղաներս» բնորոշումը, թող զարմանալի չթվա (Ադամն իրենից փոքր մեկ եղբայր ունի)։

Մասնագիտությամբ մասսայական կինոմիջոցառումների ռեժիսոր Գայանե Անտոնյան-Սահակյանն իր մասնագիտությամբ շատ կարճ է աշխատել` մի քանի ամիս (այժմ նա աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում` որպես խմբագիր), սակայն այդ կարճ ժամանակահատվածն էլ իր պտուղներն է տվել։ Հենց այդ երկու-երեք ամսում էլ տիկին Գայանեն ծանոթացել է ապագա ամուսնու` Խաչատուր Սահակյանի հետ ու 1-1.5 ամսվա ընթացքում ամուսնացել։

«Եթե մինչ այդ ինչ–որ մեկն ասեր, որ հնարավոր է այդքան արագ նման որոշում կայացնեի, չէի հավատա։ Բայց լինում է, չէ՞, որ տեսնում ես ինչ–որ տղամարդու ու հասկանում` հենց նրանից ես ուզում երեխաներ ունենալ. մեզ մոտ այդպես ստացվեց։ Նկարահանման ժամանակ տեսա նրան, ծանոթացանք, սիրահարվեցինք ու արագ էլ ամուսնացանք»,–ասում է տիկին Գայանեն ու հավելում` կյանքում միշտ չէ, որ արագ է որոշումներ կայացնում, ավելին` կան դեպքեր, որ պետք է դադար տաս, շունչ քաշես ու նոր միայն որոշում կայացնես։

© Sputnik / Asatur YesayantsԳայանե Անտոնյան-Սահակյան
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ - Sputnik Արմենիա
Գայանե Անտոնյան-Սահակյան

Ամուսնանալուց հետո նա դուրս է եկել աշխատանքից, քանի որ պետք է երեխաների խնամքով զբաղվեր, իսկ այն տարիներին դայակ պահելն այնքան էլ տարածված երևույթ չէր։ Բացի այդ, տիկին Գայանեի խոսքով` նորաստեղծ ընտանիքում զույգերը պետք է շատ ժամանակ տրամադրեն իրար։

«Ամուսնուդ նախ պետք է հարգես, հակառակ դեպքում` եթե անգամ աշխարհի հարստությունն էլ նա բերի, միևնույն է, դա քեզ չի գոհացնելու, այդ ամենն անցողիկ է։ Սերը տարիների ընթացքում վերափոխվում է, սակայն պետք է փորձես միշտ «թարմ» պահել ջերմությունը, կայծն ու զգացողությունը։ Բացի այդ, մարդուն պետք է ընդունես այնպես, ինչպես որ կա։ Իհարկե, տարիների ընթացքում մարդը փոխվում է` կնճիռներ, սպիտակ մազեր, բայց նույնը քեզ հետ է կատարվում` ժամանակի ձեռքի գործն է։ Սակայն եթե ընտանիքիդ հիմքն ամուր է, այն չի քանդվի»,–ասում է տիկին Գայանեն` հավելելով, որ միշտ ցավով է ընդունում այն դեպքերը, երբ կենցաղային խնդիրների պատճառով են ընտանիքները քանդվում ու բաժանվում։

© Sputnik / Asatur YesayantsԳայանե Անտոնյան-Սահակյան
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ - Sputnik Արմենիա
Գայանե Անտոնյան-Սահակյան

Նրա խոսքով` յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. տիկին Գայանեի համար այս փուլում երջանկությունն իր տղաների հետ է ասոցացվում։ Երջանկության մասին խոսելիս` տիկին Գայանեի հայացքն ուղղվում է Ադամի նկարների վրա, իսկ Ադամի նկարները սենյակում շատ–շատ են։

«Ես համարում եմ, որ Ադամը կա, և ավելի շատ կա, քան շատ ու շատ ապրող մարդիկ... Գուցե տարօրինակ հնչի, սակայն դա էլ, այո, ցավով լեցուն, բայց երջանկության տեսակ է։ Հպարտ եմ, քանի որ կարողացա այնպիսի տղա մեծացնել, որ երբևէ չամաչեմ իր համար։ Մյուս տղաս էլ ամուսնացել է, և շատ լավ հարսիկ ունենք, կարծես իմ աղջիկը լինի. դա էլ երջանկության ինչ–որ ձև է։ Ի դեպ, տղաս ու հարսս ծանոթացել են Ադամի «միջոցով». հարսս Ադամին էր նկարել ու նկարները մեր տուն բերել։ Նրանք տեսան իրար, սիրահարվեցին ու ամուսնացան»,–պատմում է տիկին Գայանեն ու ավելացնում` երջանկությունը պետք է փնտրես ընտանիքիդ ներսում։

Ըստ նրա` հայ ընտանիքների ամրության գաղտնիքը հոգատարության մեջ է և հենց դրանով էլ մենք` հայերս, տարբերվում ենք մյուսներից։ Տիկին Գայանեն ընդունում է, որ երբեմն հոգատարությունը, հատկապես հայ մայրերի, չափն անցնում է, բայց ոչինչ անել չեն կարող` իրենց էությունն է այդպիսին։

«Երբեմն զգում ենք, որ չափն անցնում ենք, բայց ինչ արած, մենք էլ այդպես ենք։ Բացի այդ` ինչ տեսել ենք մեր ծնողներից, դա էլ սովորել ենք։ Ասում են` մեր սերունդը մի փոքր ուշ մեծացավ, քանի որ չափազանց շատ էին մեր ծնողները մեզ երեխայի պես վերաբերվում։ Սա իր թերություններն, իհարկե, ունի, բայց դա էլ մեր առանձնահատկությունն է` երեխան ծնողի համար ցանկացած տարիքում էլ երեխա է մնում։ Ես ինքս չեմ սիրում տղաներիս անձնական հարցերում միջամտել, բայց չանհանգստանալ, չիմանալ` տուն հասել է, թե ոչ ու նոր միայն քնել, չեմ կարող»,–ասում է տիկին Գայանեն։

© Sputnik / Asatur YesayantsԳայանե Անտոնյան-Սահակյան
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ - Sputnik Արմենիա
Գայանե Անտոնյան-Սահակյան

Հետո անկեղծանում է` խոհանոցում ամենօրյա` մի քանի տեսակ կերակրատեսակներ պատրաստելն այնպես չէ, որ իր սիրելի զբաղմունքն է. նա սիրում է պատրաստել, երբ տրամադրված է լինում։ Երբ սիրով է մտնում խոհանոց, միանգամից մի քանի ճաշատեսակ է պատրաստում, իսկ հիմնականում` թփով տոլմա ու խինկալիով սպաս` ընտանիքում ամենապահանջված կերակրատեսակները։

«Կարծում եմ` ամենօրյա սնունդը պետք է լինի շատ արագ պատրաստվող ու օգտակար։ Ի դեպ, մեր ազգային կերակուրները մեծ մասամբ շատ օգտակար են։ Ես հիշում եմ տատիկիս ճաշերը, օրինակ` նեխուրով սպաս, որը մենք շատ չէինք սիրում, բայց հիմա եմ հասկանում, թե ինչ օգտակար էր այն»,–ասում է տիկին Գայանեն։

Սիրելի–չսիրելի անելիքների թեմայի մասին զրուցելիս` հիշում է, որ ժամանակին հաճախ էր ռոք լսում, իսկ ռոք ցածրաձայն լսել չես կարող։ Հենց երաժշտությունն ու դրան գումարած զբոսանքն էլ տիկին Գայանեին օգնում են լիցքաթափվել։

«Իմ տղաներն էլ են ինձ նման երաժշտություն սիրում, հատկապես` ազգային, դասական և ռոք։ Հետաքրքիրն այն է, որ զբոսնել նույնպես թե´ ես և ամուսինս, թե´ տղաներս սիրում ենք հենց Կասկադի տարածքում։ Կասկադում մթնոլորտը հաճելի է, ինչպես նաև ամռանը վերևից` Հաղթանակի զբոսայգուց մաքուր ու սառը օդ է գալիս»,–ասում է տիկին Գայանեն։

Ասում են` կյանքի հանդեպ հետաքրքրությունը կորում է այն ժամանակ, երբ դադարում ես զարմանալ. տիկին Գայանեն վերջին շրջանում հաճելիորեն զարմացած է մեր երիտասարդներով։ Նրա խոսքով` շատ բան է սովորել նրանցից։ «Զարմանում եմ` իրենք այդքան երիտասարդ լինելով` ինչքան բան ունեն տալու մեր սերնդին։ Ներկայիս երիտասարդներն անփոխարինելի են ու պարտադիր չէ` նրանք լինեն մարտի դաշտում կամ սահմանին կանգնած, որ ասենք` հերոսներ են։ Ոչ, մեր կողքին կան երիտասարդներ, որ այնքան մեծ բան են անում ու հենց այդ տեսակի շնորհիվ է, որ երկիրը, աշխարհը չարությունից չի պայթում։ Մեր սերնդի մեջ գուցե սովետական ինչ–ինչ փականքներ կային, բայց նոր սերունդը շատ ավելի լավն է»,–հավաստիացնում է տիկին Գայանեն։

© Sputnik / Asatur YesayantsԳայանե Անտոնյան-Սահակյան
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ - Sputnik Արմենիա
Գայանե Անտոնյան-Սահակյան

Նրա ծրագրերն ու ցանկությունները շատ–շատ են, սակայն ամենաանհրաժեշտն Ադամին նվիրված տուն–թանգարան հիմնելն է։ Տիկին Գայանեն ասում է, որ Ադամի հետ կապված շատ իրեր են հավաքվել` նկարներ, գրքեր, անգամ` քանդակներ, կուզեր, որ այդ ամենը մեկ վայրում ամփոփվեր ու ցուցադրվեր։ «Ադամիս տուն–թանգարանի հետ կապված` հիմա շատ մտքեր են խմորվում, բայց կան պահեր, որ պետք է դադար տաս ու հետո որոշում կայացնես»,–ասում է տիկին նա։

Հ. Գ. Ադամենց տուն գնալիս, բնականաբար, հազար ու մի սցենար էի մտածել` ինչից սկսեմ խոսքս, ինչպես շարունակեմ... մի փոքր հուզվում էի։ Ներս ես մտնում Ադամենց տուն ու մեկսենյականոց բնակարանում, որտեղ էլ հայացքդ թեքես, Ադամին հիշեցնող մի բան կա։ Սակայն տան պատերից քեզ նայող Ադամի բազմաթիվ նկարները քեզ չեն ճնշում, չես կաշկանդվում ու զրույցը սկիզբ է առնում ինքնիրեն` մտածածս բոլոր հնարավոր սցենարները շրջանցելով։

Լրահոս
0