Խաչատրյանի համար անհասկանալի է, թե ինչու հարևան Վրաստանում կարող են 7-8 ընկերություն զբաղվել բենզինի մատակարարմամբ ու վաճառքով, իսկ Հայաստանում՝ 2-3։
«Սա նշանակում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Ես ուզում եմ նշել, որ միայն կառավարության երաշխիքները բավարար չեն»,- ասում է Վահագն Խաչատրյանը։
Տնտեսագետի համոզմամբ՝ խանգարող հանգամանքի պատճառը Վրաստանում է, խնդիրներ կան Վրաստանի երկաթուղու և Փոթի նավահանգստում։ Եվ այստեղ չափազանց կարևոր են նաև ՀՀ կառավարության քայլերը: