Սամիրա (Յուլյա) Զոպուլյանը համարվում է արևելյան պորտապարի լավագույն կատարողներից մեկը։ Նրա անունն արդեն դուրս է եկել նաև Կովկասի սահմաններից։
Պարուհու ճկունությունն ու նրբագեղությունը դյութում են հանդիսատեսին։ Նրա տեսահոլովակները Youtube–ում հազարավոր դիտումների են արժանանում։
Ի դեպ, շատերը հիշում են Սամիրայի տպավորիչ ելույթները ՏՆՏ–ի «Պարեր» ու Առաջին ալիքի «Պարիր» հեռուստաշոուների ժամանակ։
Պարուհու հայրը հայ է, մայրը` ադիգեացի։ Սկզբում հայրը կտրականապես դեմ է եղել, որ Սամիրան պարուհի դառնա, բայց աղջիկը չի հրաժարվել իր հոբբիից ու շարունակել է պարել։ Հայրն ի վերջո հանձնվել է։
Սամիրան համառուսական ու միջազգային մի շարք մրցույթների է մասնակցել ու մրցանակներ ստացել։ Նա ոչ միայն տաղանդավոր պարուհի է, այլև շատ ընդունակ մանկավարժ։
Չնայած երիտասարդ տարիքին` Զոպունյանն արդեն հասցրել է սեփական պարային դպրոցը բացել («Իմպերիա») ու շատ ուշադիր է իր սաների նկատմամբ։ Նա նաև «Իմպերիա» ու «Անտրե» շոու–բալետների հիմնադիրն ու ղեկավարն է։ Արտիստուհին բազում տարբեր նախագծեր ունի։