00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրավատների և փոխանակման կետերի տերերը «դադար» են վերցրել

© Sputnik / Aram NersesyanАкция протеста сотрудников ломбардов перед Домом правительства (11 марта 2019). Еревaн
Акция протеста сотрудников ломбардов перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրավատների և փոխանակման կետերի տուրքերն ուզում են տարեկան մինչև մի քանի հազար դոլար բարձրացնել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Գրավատների և փոխանակման կետերի տուրքերի բարձրացման վերաբերյալ օրինագծի քննարկումը կհետաձգեն մինչև երկուշաբթի։ Այս մասին լրագրողներին հայտարարեց գրավատներից մեկի ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ում կառավարությունում ընդունել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Այսօր, կառավարության նիստի օրը, փոխանակման կետերի և գրավատների ներկայացուցիչները 3 ժամ կանգնած էին կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ իրենց ընդունի վարչապետը։

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հիմա էլ «Հայկո ջան, կարգին չի՞». ինչպես թե ո՞ւր է քաղաքապետը… «Ֆեյսբուքում» է

«Մեզ ընդունեցին և լսեցին մեր առաջարկները։ Մենք ասում ենք, որ համաձայն ենք, որ տարեկան պետտուրքը բարձրանա 100–ից մինչև 200-250 հազար դրամ։ Դրանից ավել մենք պարզապես չենք ձգի։ Իսկ պետությունը, մեր կարծիքով, չպետք է ձգտի փակել փոքր բիզնեսը», – հայտնեց նա։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնի» նախագահ Հրանտ Նալբանդյանը նշեց, որ Երևանի գրավատները տարեկան միջինում կարող են մոտ 10 մլն դրամի եկամուտ ունենալ։ Իսկ կառավարությունն առաջարկում է պետտուրքը հասցնել 6 մլն դրամի։

«Այսինքն` ստիպված կլինեն տալ եկամտի կեսը։ Եվ սա այն դեպքում, երբ 20% շահութահարկ կա։ Տեսեք` ինչ է մնում, և համեմատեք բանկերի շահույթի հետ», – նշեց Նալբանդյանը

Նա չհամաձայնեց նաև, որ ամբողջ հանրապետությունում գործող գրավատներում (իսկ դրանք մոտ 130 են) դժվար է վերահսկել, թե ինչ են բերում որպես գրավ։

«Գողացված է ունեցվածքը, թե ոչ` այդ ամենը ստուգվում է ճիշտ նույն ընթացակարգով, ինչ բանկերում։ Ե՛վ ոստիկանության հետ, և՛ քննչական կոմիտեի», – նկատեց նա։

© Sputnik / Aram GareginyanՀրանտ Նալբանդյան
Գրավատների և փոխանակման կետերի տերերը «դադար» են վերցրել - Sputnik Արմենիա
Հրանտ Նալբանդյան

Հիշեցնենք, որ պետտուրքն առաջարկվում է տարեկան 100 հազարից բարձրացնել մինչև 6 մլն դրամ գրավատների համար և 50 հազարից մինչև 3 մլն` փոխանակման կետերի։ Տուրքի բարձրացումը եկամտահարկի (ամսական 150 հազարից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար) և շահութահարկի (խոշոր բիզնեսի համար) իջեցումը փոխհատուցելու ձևերից մեկն է։

Լրահոս
0