00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար

© Sputnik / Aram NersesyanГлавный архитектор Еревана Артур Месчян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван
Главный архитектор Еревана Артур Месчян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսել է օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների մասին, հիշել իր մանկության պաղպաղակն ու մի քիչ ափսոսել քանդվող հիշողության մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Այն, ինչ կատարվում է այսօր օպերայի հրապարակում, ոչ թե քաղաքապետի կամ ճարտարապետի, այլ երևանցիների պահանջն էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` հավելելով, որ քաղաքային իշխանությունն այսօր կատարում է երևացիների պահանջը։

«Մենք պահանջների կատարողն ենք։ Եվ դրա համար բոլոր խնդիրները, պրոբլեմներն ուղղել միայն քաղաքապետարանի աշխատողներին մի քիչ ազնիվ չէ, քանի որ երկար տարիներ բոլոր երևանցիները խոսում էին դրա մասին և երազում, որ գոնե մեկ գոտի վերադառնա օպերայի տարածքին։ Հիմա հնարավորություն կա դա անելու»,– ասաց Մեսչյանը։

Ինչ վերաբերում է դժգոհություններին, Երևանի գլխավոր ճարտարապետը հասկանում է, որ մարդիկ տարիներ շարունակ աշխատանքներ են կատարել իրենց տարածքներում, կառուցապատումներ իրականացրել, բայց նաև կոչ է անում ընտրել` որն է այսօր ավելի կարևոր ու առաջնային խնդիր։

Сотрудники и собственники кафе на площади Свободы перекрыли проспект Маштоца (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Երևանում. սրճարանների աշխատողները փողոց են փակել. տեսանյութ

«Ցավալի է, որ մարդիկ նեղվել են այդ ամենի համար, կորուստնր են կրում, հասկանալի է։ Բայց մենք մի քիչ առաջ պիտի գնանք, չէ՞»,– ասում է Մեսչյանը։

Ապամոնտաժվող տարածքը նա ոչ թե առաջին, այլ երկրորդ գոտի է կոչում` հակառակ ընդունված կարգի, քանի որ առաջինը, նրա դիտարկմամբ օպերայի շենք ու թատերական հրապարակն են, որոնք անձեռնմխելի են։

Իսկ երկրորդ գոտին, Մեսչյանի խոսքով, միանշանակ պետք է ապամոնտաժվի, բարեկարգվի որպես կանաչ գոտի ու վերադարձվի երևանցիներին։

Այդուհանդերձ, Երևանի գլխավոր ճարտարապետը հիշում է, որ շատ տարիներ առաջ այդ գոտում մեկ սրճարան–պաղպաղականոց կար։ Նրա խոսքով` դա օպերայի բակի կոլորիտի մի մասն էր։ Մեսչյանն ափսոսանքով է նշում, որ բոլորի հետ միասին այսօր այդ սրճարանն էլ պիտի քանդվի։

«Ես իմ մանկությունից հիշում եմ, որ մենք այդտեղ պաղպաղակ էինք գնում։ Դա այն տեղն է, որտեղ հաճելի էր բոլորիս համար։ Ես կցանկանայի, որ դա պահպանվեր։ Կա քաղաքի պատմական հիշողություն, և կարծում եմ, որ այդ տեսանկյունից ազնիվ կլինի, որ եթե անգամ հիմա այն ապամոնտաժվի, ապագայում նրանց հնարավորույուն տրվի վերականգնել իրենց սրճարանը»,– ասաց Արթուր Մեսչյանը։

Այդուհանդերձ, Երևանի գլխավոր ճարտարապետը շեշտեց, որ դա իր անձնական կարծիքն է, որը բավարար չէ որոշումներ կայացնելու համար։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարտի 13-ի առավոտյան սկսել էր ապամոնտաժել սրճարանները, ինչը բուռն դժգոհություն էր առաջացրել սրճարանների աշխատակիցների և սեփականատերերի շրջանում։ Հավաքվել էին տասնյակ մարդիկ՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը և թույլ տալ շարունակել նորմալ աշխատել։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, ըստ նրանց, գործազուրկ կդառնան տասնյակ մարդիկ։

Городские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Որտե՞ղ տեղավորվեմ». սրճարանատերերը պատրաստ են փոխզիջումների, քաղաքապետարանն անդրդվելի է

Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն այսօր առավոտից շարունակում են իրենց բողոքի ակցիան։ Միաժամանակ, քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժման աշխատանքները։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

Լրահոս
0