00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանել կենդանիներին օրենքով. խեղված շան սկանդալային լուսանկարը վերջին կաթիլը եղավ

© Sputnik / Asatur YesayantsПриют для бездомных животных "Динго"
Приют для бездомных животных Динго - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքացիները հանդես են եկել «Կենդանիների մասին» օրենք ընդունելու հորդորով։ Վերջին կաթիլն է դարձել Աշտարակում շան նկատմամբ բռնության աղաղակող դեպքը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի, Նանա Մարտիրոսյան — Sputnik. Հայաստանում ավելի քան 6,5 հազար մարդ ստորագրել է «Դինգո թիմ» կազմակերպության ստորագրահավաքը Change.org–ում` պահանջելով խորհրդարանից և կառավարությունից օրենք ընդունել «Կենդանիների պաշտպանության մասին»։

Волчонок из Давиташена - Sputnik Արմենիա
Երևանյան շքամուտքում հայտնված գայլը. ժամանա՞կը չէ պատիժ սահմանել մարդու համար

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հավաքել 7,5 հազար ստորագրություն։

«Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ օրենք չկա «Կենդանիների պաշտպանության մասին»։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք, որ խորհրդարանն ընդունի կենդանիների պաշտպանության օրենք։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պետք է պատժվի քրեորեն», – նշվում է ստորագրահավաքում։

Կենդանասերների համար վերջին կաթիլը եղավ շան հանդեպ դաժան վերաբերմունքի հերթական դեպքը. արնաթաթախ կենդանու լուսանկարը տարածվել է համացանցում։ Սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է հայտարարվել. օգտատերերը հրապարակում են դա` #օրենքեմպահանջում հեշթեգով։

Ինչպես պատմեց «Դինգո թիմի» համակարգող Օվսաննա Հովսեփյանը Sputnik Արմենիայի թղթակցին, շանը գտել են 3-4 օր առաջ Աշտարակում, անասնաբույժներին չի հաջողվել փրկել մի թաթը, իսկ երկրորդ թաթը հավաքել են ոսկորներով։

«Ստորագրահավաքին ակտիվորեն մասնակցում են։ Խորհրդարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, բայց հիմնականում խոսվել է վարչական տուգանքները բարձրացնելու մասին, բայց կենդանասերները գտնում են, որ անհրաժեշտ են կոշտ միջոցներ», – ասաց նա։

 Ереванский зоопарк (30 октября 2018) - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

Pawsitive Armenia հասարակական խմբի հիմնադիր Աստղիկ Հարությունյանը գերակա է համարում կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունումը, իսկ ինչպես պատժել օրենքը խախտողներին` տուգանքով, թե քրեական հետապնդմամբ, կարելի է հետո էլ որոշել։

«Հիմա կարևոր է օրենքի ընդունումը, քանի որ կենդանիների նկատմամբ բռնության մասին բոլորը գործերը կասեցվում են», – նշեց Հարությունյանը։

Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգին կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:

Կենդանաբանական այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կառուցելուն:

Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար:

© Sputnik / Rouben AbrahamyanԵրևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան - Sputnik Արմենիա
1/3
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
© Sputnik / Rouben AbrahamyanԵրևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան - Sputnik Արմենիա
2/3
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
© Sputnik / Rouben AbrahamyanԵրևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան - Sputnik Արմենիա
3/3
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
1/3
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
2/3
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան
3/3
Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկան

Հիշեցնենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը:

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:

Լրահոս
0