Արտարժույթի փոխանակման կետի տնօրեն Լուսինե Չալաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պնդում է, որ ոչ մի փոխանակման կետ, բացի խոշոր առևտրային կետերում գործողներից, չի կարողանա վճարել այդ երեք միլիոնը։
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեպքում այսօր գործող պետտուրքը փոխանակման կետի համար տարեկան 50 հազարից կդառնա 3 միլիոն դրամ, գրավատներինը՝ 100 հազարից 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպություններինը՝ 1 միլիոն դրամ»,–նշում է Չալաբյանը։
Նա առաջարկում է, որ կառավարությունը շահառուների հետ նախ քննարկի հարցը, հետո համապատասխան որոշում կայացնի։