00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավարտական քննության որոշ թեստեր նաև ռուսերեն կթարգմանվեն. փոփոխություններ` քննակարգում

© Sputnik / Asatur YesayantsПосле занятий
После занятий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ կրթություն իրականացնող դպրոցների սովորողները քննությունը կկարողանան հանձնել իրենց դպրոցներում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը որոշակի փոփոխություններ է կատարել դպրոցական ավարտական քննություններին վերաբերող կարգում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) համագործակցության և վերապատրաստումների բաժնի պետ Վարդան Պարսամյանը։

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ

Նրա խոսքով` փոփոխություններից մեկն այն է, որ որոշ աշակերտներին հնարավորություն կտրվի 9–րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննությունը հանձնել իրենց դպրոցներում։ Պարսամյանի խոսքով` հատուկ կրթություն իրականացնող դպրոցների սովորողները քննություն կհանձնեն իրենց դպրոցներում։

«Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին նույնպես հնարավորություն կտրվի քննությունը հանձնել իրենց դպրոցներում։ Այսինքն` նրանք կարող են ընտրել` քննությունը հանձնե՞լ դպրոցում, թե՞ ԳԹԿ–ի քննական կենտրոնում։ Իսկ մտավոր զարգացման խնդիր ունեցող երեխաներն առհասարակ քննություն չեն հանձնի»,–ասաց Պարսամյանը։

Այս տարի ևս մեկ փոփոխություն է նախատեսված. Պարսամյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ ռուսերեն կթարգմանվեն 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների մաթեմատիկայի և բնագիտական առարկաների քննական թեստերը: «Այս տարի մաթեմատիկա և բնագիտական առարկաների քննական թեստերը կթարգմանվեն ռուսերեն` այն դպրոցների համար, որտեղ այդ առարկաների կրթությունը ռուսերենով է իրականացվում»,–ասաց նա։

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս տարի, հայոց լեզու առարկայից քննությունը կենտրոնացված կարգով հանձնելու առումով, սպասողական կլինի։

Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
9-րդ դասարանցիներն այս տարի քննություն կհանձնեն իրենց դպրոցներից դուրս

Մեր հարցին, թե այն, որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները քննությունը հանձնելու են դպրոցում, արդյո՞ք կարող է կոռուպցիայի հող պատրաստել, որ որոշ երեխաներ բժշկական փաստաթուղթ ներկայացնեն ու քննությունը հանձնեն դպրոցում, Խաչատրյանը պատասխանեց, որ իր կարծիքով` այս տարի նման դեպքեր չեն լինի։

«Կրթության հատուկ կարիք ունեցող երեխաներն արդեն իսկ վկայագրված են և ունեն համապատասխան փաստաթուղթ։ Չեմ կարծում, որ այս տարի նոր երեխաներ կդիմեն նման կարգավիճակ ստանալու համար։ Հաջորդ տարի հնարավոր է, որ նման ռիսկեր առաջանան, եթե տեսնեն, որ նախարարությունը շատ խիստ է ու կտրվողներին նույն դասարանում է թողնում։ Սակայն այս տարի շատ զգույշ ու սպասողական են լինելու»,–ասաց Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը, թե թեստերի ռուսերեն թարգմանությունը երկրորդ պլան չի մղի՞ հայերենի իմացությունն այդ դպրոցների համար, Խաչատրյանն արձագանքեց, որ հայոց լեզվի խնդիր նույնիսկ հայկական դպրոցի երեխաներն ունեն։

«Ես դեպքեր գիտեմ, որ հայկական դպրոցի երեխաները լավ չեն հասկանում կենսաբանության, քիմիայի հայերեն տեքստերը ։ Խնդիրն այն է, որ մեր դպրոցներում հիմնականում «գրականության» հայոց լեզուն են սովորեցնում, ոչ թե գիտության լեզուն։ Ես երեխաներ գիտեմ, որ կենսաբանության, քիմիայի դասագրքից որոշ բառեր չեն հասկանում»,– ասաց նա։

Խաչատրյանի գնահատմամբ` եթե երեխան նոր է եկել Հայաստան, բնական է` պետք է ադապտացվի, և լավ է, որ կարող է քննությունը ռուսերեն հանձնել, իսկ եթե վաղուց է սովորում Հայաստանում, ապա ճիշտ կլինի` քննությունը հայերեն հանձնի։

Հիշեցնենք, որ 9-րդ դասարանցիներն այս տարի «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն կհանձնեն ոչ թե իրենց դպրոցներում, այլ կենտրոնացված քննական կենտրոններում։ 9-րդ դասարանի «Հայոց լեզվի»` նախկինում հանձնարարվող շարադրության փոխարեն այս տարի աշակերտները թեստային աշխատանք կկատարեն։ Քննությանը կմասնակցեն 9-րդ դասարանի ավելի քան 31 300 աշակերտ:

Լրահոս
0