ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ժամանակի հետևից քայլելով չես հասնի. վազել է պետք։ Նա այս մասին գրել է Instagarm–ի իր էջում։
«Այսօրը՝ նոր օրը, հաստատ կբերի նոր ուղի ու նոր լուծումներ՝ առկախ հարցերին։
Դու միայն տեղիցդ վեր կաց ու վազիր միանգամից, թե չէ ժամանակի հետևից արդեն քայլքով էլ չես հասցնի. վազել է պետք, որքան էլ սեփական «բեռդ» ծանր թվա»,– նշել է նա և գայթակղիչ կարմիր զգեստով լուսանկար հրապարակել։
Հրապարակումը դուր է եկել նրա երկրպագուներին։ Լուսանկարն ու գրառումը մի քանի ժամվա մեջ հազարավոր «հավանությունների» է արժանացել։
Դերասանուհին իր գրառման տակ որոշել է նաև բացատրել, թե ինչ է նշանակում «առկախ» բառը։
«ԱՌԿԱԽ – բացատրություն։ [ածական] 1.Կախված, կախ ընկած: 2. (փոխաբերական) Չլուծված, չվճռված, անորոշ, բաց մնացած»,– գրել է նա։
Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ անում և տարբեր պատմություններ պատմում։
Լինելով հայկական շոու բիզնեսի թիվ 1 դեմքերից մեկը` Նազենին, նվաճելով հայալեզու համացանցը, հայտնի է դարձել նաև արտասահմանում։ Նա ավելի քան 330 հազար բաժանորդ ունի։