00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ «լրացուցիչ արժեք» են ստեղծում սուպերնախարարը, ԱԺ խոսնակը, վարչապետը. ինչպե՞ս չափել

© Sputnik / Asatur YesayantsСотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн
Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նախաձեռնած պետական ապարատի օպտիմալացման թեման և դրանից բխող մասնագետների` «օպտիմալացված» գերատեսչությունների աշխատակիցների մեծ քանակի կրճատումները շարունակում է քննարկվել։ Չէ՞ որ իրական վտանգ կա մի շարք ոլորտների համար, համոզված է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կասկածում, որ պետական ապարատի օպտիմալացման ընթացքում արդեն իսկ առկա են և դեռ կառաջանան տարբեր մասշտաբի խնդիրներ։

Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» կառավարության այլընտրանքային կառուցվածք կառաջարկի

Նա չի կասկածում նաև նրանում, որ հիմնական խնդիրներն ի հայտ կգան օպտիմալացման գլխավոր փուլի ավարտից հետո։ Օպտիմալացման խնդիրը այս առումով նա տեսնում է բացասական հետևանքները նվազեցնելու մեջ։

Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստանը» պատրաստում է պետական ապարատի կառուցվածքի վերաբերյալ կառավարության նախագծի այլընտրանքային սեփական նախագիծը։ Հիշեցնենք, որ օպտիմալացման նախագծով նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Նոր կահավորությունում այլևս չի լինի մշակույթի, սփյուռքի, էներգետիկայի, գյուղատնտեսության, երիտասարդության և սպորտի նախարարությունները որպես ինքնուրույն գերատեսչություն. դրանք կընդգրկվեն ավելի խոշոր նախարարությունների կազմում։

Մասնավորապես, Մարուքյանը սկզբունքորեն կարևոր է համարում թույլ չտալ, որ ձևավորվի սուպերվարչապետական ինստիտուտը, իսկ դրա համար, ամենից բացի, անհրաժեշտ է համարում ԱԱԾ–ի, ոստիկանության և ՊԵԿ–ի վերադարձը կառավարության կազմ, այսինքն` նախարարությունների կարգավիճակին։

Ի դեպ, նույն ՊԵԿ–ը կարող է անօգուտ բարեփոխումների վառ օրինակ լինել. մի ժամանակ այն նախարարություն էր, այնուհետև գերատեսչությունը երկու մասին բաժանեցին, այնուհետև դարձյալ միացում տեղի ունեցավ պետական կոմիտեի կարգավիճակում։ Կան (կամ կային) նախարարություններ, որոնք արհեստական են ստեղծվել, հատուկ կոնկրետ անձնավորության համար, սակայն այժմ խոսքն այդ մասին չէ։

Акция протеста сотрудников завода по производству газированных напитков перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գազավորված ըմպելիք արտադրողները պատրաստվում են ավելի մեծ բողոքի

Մարուքյանը խոսում էր այն մասին, որ տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումների պայմաններում։ Դա իսկապես աքսիոմ է, որը հատուկ ուսումնասիրություններ կամ տնտեսագետ գիտնականների հետ հանդիպում չի պահանջում։ Այդ պատճառով էլ, օրինակ, գյուղնախարարությունը չպետք է որևէ այլ նախարարության միացվի, իսկ ահա տեղական ինքնակառավարման մարմինների ուռճացված աշխատակազմերը կարելի է վերլուծել և հասկանալ նրանց աշխատանքի արդյունավետության մակարդակը։

Գյուղացիները վաղուց են ահազանգում` նախազգուշացնելով, որ ոլորտում ճգնաժամը չի բացառվում։ Ընդ որում` սա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է անպատիժ մնալով փորձարկումներ անել` հուսալով, որ փորձարկումներ կատարելու ու սխալվելու միջոցով ճիշտ ուղու վրա դուրս կգան. հետևանքները կարող են անդառնալի լինել։

Բանն այն է, որ, Մարուքյանի կարծիքով, մի շարք հարցերում, մասնավորապես օպտիմալացման հետ կապված, կառավարությունն անվստահ է գործում, չպատկերացնելով ո՛չ հետագա քայլերը կոնկրետ որոշումն ընդունելուց հետո, ո՛չ, առավել ևս իր հանրագումարային որոշումների բոլոր հետևանքները։ Սա է մատնանշում կառավարության հակվածությունն առ այն, որ բավական է միայն լուրջ փաստարկված քննադատության ալիք լինի, նա սեփական նախաձեռնություններում հետքայլ է անում. այդպես եղավ 10 հազար պետական ծառայող «օպտիմալացնելու» հետ կապված մտադրության հետ, այդպես եղավ նաև այն ժամանակ, երբ մտադիր էին կամ միացնել, կամ փակել մշակույթի ոլորտում գործող ՊՈԱԿ–ները։

Обсуждение юристов и депутатов во время перерыва первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երբ Պանիկովսկու «տուր ինձ միլիոն»-ը վերափոխվում է Մարուքյանի «միլիարդ որ տա, կներեմ»-ի

Այս անվստահությունը ևս ակնհայտ է, և բխում է կառավարության ներսում կոմպետենտ կադրերի պակասից։ Իրավիճակը կարող է աղետալի դառնալ, եթե, օրինակ, որևէ նախարարություն փակվի կամ միացվի մեկ այլ նախարարության, իսկ որոշ ժամանակ անց պարզվի, որ դա սխալ է և սկսեն այն  վերականգնել։ Չէ՞ որ, ասում է Մարուքյանը, այն մասնագետները,  որոնք երկար տարիներ կոնկրետ ոլորտի են իրենց նվիրել, և հանկարծակի նրանց կրճատել են, այդ ընթացքում մեկ այլ տեղ աշխատանքի կանցնեն, կամ ընդհանրապես կմեկնեն երկրից։

«Եթե հավատում եք բարեփոխումներին, այն անհրաժեշտ եք համարում, ապա իրականացրեք դրանք։ Իսկ եթե դժգոհությունների և բողոքների դեպքում հետքայլ եք անում, նշանակում է՝ չեք հավատում ձեր իսկ գաղափարներին։ Ստացվում է, ով ավելի շատ բողոքի ակցիաներ կազմակերպի, նրան չեն կրճատի, իսկ ով ավելի քիչ` կրճատման տա՞կ կհայտնվի։ Մի՞թե այսպես են բարեփոխումներ իրականացնում։ Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը չի հասկանում, թե ինչ է ուզում անել, ինչի հասնել», – ասում է Մարուքյանը։

Лусине Чалабян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Չալաբյան. «Կանենք հնարավորը, որ կառավարությունը հրաժարվի պետտուրքը բարձրացնելու մտքից»

Մի փոքր ավելի հեռու ապագան նայենք, ինչի մասին Մարուքյանը չխոսեց։ Ներկայիս կառավարությունը, ինչպես և ցանկացած այլ կառավարություն, հավերժ չէ. կգա հաջորդի ժամանակը, և ահա այն կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Այս ապագա կառավարության գործունեությունը, համենայնդեպս, սկզբնական, բավական երկար ժամանակ, կարող է նվիրված լինել նախորդների սխալներն ուղղելուն։

Հավանական է, որ արդյունավետ աշխատանքի փոխարեն, առաջ գնալու փոխարեն, նախարարների հաջորդ կաբինետը ստիպված է լինելու վերացնել ներկայիս կառավարության գործունեության բացասական հետևանքները. կրկին նախարարություններ ստեղծել` դուրս բերելով դրանք «մեգա–գերատեսչությունների» կազմից, վերաենթարկեցնել կոմիտեներն ու այլ պետական կառույցները`  ըստ էության, դրանք նորից ստեղծելով։

Акция протеста сотрудников ломбардов перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում փոքր բիզնեսի հաշվին նվազեցնում են հարուստների համար հարկը. փորձագետ

Այն մասին, թե ինչ վնաս կարող է հասցվել այդ ժամանակ մի շարք տնտեսական ոլորտների, նույնիսկ մտածել չենք ուզում։ Ինչպես նաև այն մասին, թե որքան բյուջետային միջոցներ կպահանջվի վերականգնելու համար այն, ինչն ընդհանրապես պետք չէր բարեփոխել։

Եվ ևս մեկ բան. շատ կուզենայինք, վերջապես, կառավարությունից պարզաբանում ստանալ «լրացուցիչ արժեքի» վերաբերյալ, որը, իբրև թե չեն արտադրում նրանք, ում մտադիր են կրճատել։  Ցանկալի կլիներ կարդալ այդ «լրացուցիչ արժեքի» (կամ «արտադրանքի») սահմանումը, ինչպես նաև պարզաբանում ստանալ այն մասին, թե ինչու, ասենք, գյուղնախի ոլորտային մասնագետը այդ «արժեքը» չի ստեղծում։ Եվ դրա համար պետք է կրճատվի։

Եվ ի՞նչ «լրացուցիչ արժեք» է ստեղծում, օրինակ, սուպերնախարարը, ԱԺ խոսնակը, երկրի նախագահն ու վարչապետը։  Եթե համեմատենք ոլորտային մասնագետի «անօգտակարություն» հետ...

Լրահոս
0