ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ամերիկացի ռեսթլեր և կինոդերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Instagram–ում հուզիչ տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, ինչպես է նա փոքրիկ Թիանային ծանոթացնում ԱՄՆ–ի նախագահների հետ։
«Իմ փոքրիկ դստերը սովորեցնում եմ հետևյալ հարցի պատասխանը, թե ով ավելի լավ տեսք ունի` Դադա՞ն, թե՞ նախագահ Օբաման։ Անկախ նրանից, որ նա երկար է մտածում այդ հարցի վրա, ես լավատեսորեն եմ տրամադրված...», – տեսանյութին կից գրել է դերասանը։
Գրառումն ավելի քան 8 մլն հավանության է արժանացել, իսկ երկրպագուները հիացել են փոքրիկով։
«Ինչ համով երեխա է», – գրել է maiafer arletedemoura6–ը։
«Քաղցրիկ», – գրել է _kauf_05_1999–ը։
Ի դեպ, փոքրիկ Թիանան ծնվել է 2018 թվականի ապրիլի 23-ին։ «Ժայռը» և նրա ընտրյալը` Լոուրեն Հաշյանը, նաև 3 տարեկան դուստր ունեն, որի անունը Ժասմին է։ Ջոնսոնը նախորդ ամուսնությունից ևս մեկ դուստր ունի, որն արդեն 18 տարեկան է, անունը` Սիմոն Ալեքսանդրա։