ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հրապարակվել է ՌԴ քննչական կոմիտեի տեսանյութը մոսկովյան այն բնակարանից, որտեղ գտել են «մաուգլի» երեխային։
Սարսափելի «գտածոյի» մասին հայտնի է դարձել այսօր՝ մարտի 10-ի առավոտյան։ Հարևանները երկար ժամանակ երեխայի լացի ձայն էին լսել 8-րդ հարկի բնակարանից։ Տանտիրուհուց երեխայի մասին ինչ-որ բան իմանալու փորձերը պսակվել էին անհաջողությամբ։
Այն բանից հետո, երբ լացն անտանելի էր դարձել, տան բնակիչները դիմել էին ոստիկանությանը և ԱԻՆ։ Երբ ԱԻՆ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, նրանց առջև սարսափելի տեսարան է բացվել։ Բնակարանը ողողված է եղել աղբով, որտեղ գտել են նաև մոտ հինգ տարեկան վախեցած, կեղտոտ երեխայի։
Բնակարանում մեծահասակներ չեն եղել, չի եղել նաև ուտելիք և ջուր։
Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ թարախային օպտիտ է։ Աղջիկը չի խոսում։ Տուժած երեխայի մորը ձերբակալել են, հիմա կնոջը հարցաքննում են։ Նրա նկատմամբ հարուցել են քրեական գործ «մահափորձ» հոդվածով։