ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի Instagram սոցիալական ցանցի պաշտոնական էջը հրապարկել է Գոհար Վարդանյանի հետ Արմեն Սարգսյանի և կնոջ՝ Նունե Սարգսյանի լուսանկարը։
«Հյուրընկալվելով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին», - գրված է լուսանկարի տակ։
Լուսանկարն արխիվային է:
Հետաքրքիր է, որ լուսանկարի հրապարակման պահին գրառման հետ չկար նշում, որ ֆոտոն արխիվային է և շատերի մոտ տպավորություն էր եղել, թե ՀՀ նախագահը հիմա է գտնվում Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը հեռախոսով շփվել էր Վարդանյանի հետ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում լեգենդար հետախույզ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանի անվան լսարանի բացման օրը։
«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,-իր խոսքում ասել էր Հանրապետության նախագահը: - «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը:
Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանը ծնվել էր 1924 թ.–ին Դոնի Ռոստովում։ Նա ԽՍՀՄ ՊԱԿ գնդապետ էր, Խորհրդային Միության հերոս։ Նրա կին` Գոհար Վարդանյանը, հայտնի հետախույզի զինակից ընկերը եղավ ողջ կյանքի ընթացքում։