00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրկին կռվախնձոր դարձավ. ո՞վ ու ե՞րբ կնստի Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի աթոռին

© AP PhotoБывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян
Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
62 տարեկանում մահացել է ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը։ Պատրիարքը երկար ժամանակ հիվանդ էր, վերջին տարիներին կոմայի մեջ էր, և նրա վախճանը որքան տխուր էր, այնքան էլ սպասելի։ Նրան փոխարինող գտնելու փորձերը վաղուց էին սկսել, հիմա դրանք ակտիվացել են։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանն ընդամենը 62 տարեկան էր, ընդ որում նա վերջին տարիներին անգործունակ էր։ Ցավակցություններ, այդ թվում՝ արևմտահայերենով, նրա վախճանի կապակցությամբ հայտնել են Թուրքիայի առաջնորդ Էրդողանը, նրա մամուլի քարտուղար Քալինը, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Յիլդիրիմը և նույնիսկ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Прибытие президента Турции Реджепа Эрдогана на саммит НАТО (25 мая 2017). Брюссель - Sputnik Արմենիա
Էրդողանը ցավակցել է Աթեշյանին Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

Այո, Մութաֆյանի մահը սպասելի էր։ Հիվանդությունը, որով նա տառապում էր, հանկարծակի է առաջանում, երկար ընթանում, այսօր դրանից փրկություն չկա։ Ուստի իրավահաջորդի մասին հարցը վաղուց էր ծագել, բայց այն լուծելու հնարավորություն չի եղել, քանի դեռ Մութաֆյանը ֆիզիկապես գոյություն ուներ այս մեղավոր հողում։

Այնուամենայնիվ, փորձեր եղել են։ 2017թ-ին փորձել են փոխանորդ ընտրել արքեպիսկոպոս Գարեգին արքեպիսկոպոս Բեքչիյանին՝ Արամ Աթեշյանի այլընտրանքային թեկնածուին, որը թուրքական կառավարության կողմից փաստացի նշանակվել էր այս պաշտոնում՝ Էրդողանին և պետությանը լիարժեք նվիրվածության համար։

Եղան սկանդալներ և դրանք քիչ չէին։ Հիմա, հնարավոր է, պետք է սպասել նորերին, թեև Գարեգին Բեքչիյանը երկու տարի առաջ լքել է Կոստանդնուպոլիսը, որպեսզի չսրի տարաձայնությունները և գործընթացն ավելի շատ չքաղաքականացնի։ Թեև, քաղաքականությունն առանց այդ էլ շատ է…

Աթեշյանը, բնականաբար, մնացել է։

Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Sputnik Արմենիային ասել էր, որ նոր պատրիարքի ընտրության մասին խոսքը լինել չի կարող, քանի դեռ Մեսրոպի մարմինը չի հանձնվել հողին. հոգեհանգիստը կտևի 2-3 օր, ամենայն հավանականությամբ, հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա վերջ։ Բայց դա դեռ առիթ չէ ընտրություններ կազմակերպելու համար։

Арам Атешян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Աթեշյան․ «Դեռ վաղ է խոսել պատրիարքի ընտրության մասին»

«Պատրիարք Մութաֆյանի մահից 40 օր հետո հոգևորականներով կհավաքվեն, կնստեն, կորոշեն թեկնածուներին, ապա այդ մասին տեղյակ կպահեն թեկնածուներին, պետությանը, հայ համայնքին և թեկնածուները կսկսեն իրենց աշխատանքը», - բացատրել է Աթեշյանը՝ հասկացնելով, որ նոր պատրիարքի անունը մոտ ապագայում չի նշվի։

Նոր պատրիարքի շուրջ գործընթացները բավական լարված կլինեն, և հազիվ թե ամեն ինչ հարթ ընթանա՝ հաշվի առնելով Թուրքիայի հայ համայնքի և երկրի իշխանությունների միջև մեծ հակասությունները, կարծում է վերլուծաբան, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ Գեղամյանն ասաց, որ չի կարող կանխատեսել այդ բարդ գործընթացի ելքը, միաժամանակ նշեց, որ Արամ Աթեշյանը, իհարկե, մնում է այդ պաշտոնում գլխավոր թեկնածուներից մեկը։

«Տվյալ պահին Աթեշյանի թեկնածությանն աջակցում են Թուրքիայի իշխանությունները, թեև նրա նկատմամբ հայ համայնքի վերաբերմունքը միանշանակ չէ։ Համայնքը կիսվել է երկու ճամբարի, և կարծիքների բևեռացումն արդեն դուրս է եկել կոնկրետ անձնավորությանն աջակցելու շրջանակից, ամեն ինչ ավելի խորն է։ Դա բացասական հետք կթողնի համայնքի ներքին գործերում», - վստահ է Գեղամյանը։

Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գեղամյան․ «Պոլսո Հայոց պատրիարքի հարցով սպասվում են բավական լարված բանակցություններ»

Փորձագետը կարծում է, որ հայ համայնքի համախմբված դիրքորոշումը, նրա անդրդվելիությունն ընդունված որոշման մեջ թույլ չի տա թուրքական իշխանություններին առաջ մղել ցանկալի թեկնածուին, եթե այդ առումով մնան հակասություններ։ Իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, կմնան, քանզի Աթեշյանն Անկարայի դրածոն է. Նա այդ հանգամանքը չի էլ թաքցնում։

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա առայժմ անհայտ է, թե Գարեգին Բեքչիյանը կմտնի արդյոք կրկին պայքարի մեջ։ Մյուս հավանական հավակնորդը արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանն է, որը համարվում է «Էջմիածնի մարդը», եթե կարելի է այդպես արտահայտվել, իսկ դա, անկասկած, առավելություններ չի տալիս նրան թուրքական իշխանությունների աչքերում։

Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցք. ի՞նչ է պետք Երևանին նախագծին մասնակցելու համար

Բանը միայն թեկնածությունները չեն, այստեղ պետք է հետևել որոշակի ընթացակարգի։ Սկզբից պետք է դիմել Թուրքիայի ՆԳՆ՝ տեղի նահանգապետի միջոցով, նույն ուղիով սպասել պատասխանի։ Ձևականություն է, այո, բայց երկրի իշխանությունները կարող են հեշտությամբ խոչընդոտել գործի ընթացքին ցանկացած փուլում և ցանկացած ժամկետում, եթե մի բան չընթանա իրենց ուզածով, եթե նրանք բանի տեղ դնեն Աթեշյանի սպառնալիքին։

Այնպես որ, ըստ բոլոր կանխատեսումների, Կոստանդնուպոլիսի Հայոց պատրիարքի ընտրությունները լավագույն դեպքում կկայանան ամռանը կամ աշնանը, և դա դեռ բավական լավատեսական կանխատեսում է։ Իհարկե, ցանկալի կլիներ հուսալ, որ աթոռը կզբաղեցնի Էրդողանի ոչ այդքան բացահայտ դրածոն, ինչպիսին Աթեշյանն է, բայց դրան հասնելը չափազանց բարդ կլինի։ Թեպետ ժամանակը ցույց կտա։

Լրահոս
0