ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում այսօր` մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել են հայկական պետհամարանիշով ավտոմեքենայում գտնվողներից երկուսը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։
Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների` Մոսկվայի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանիշի հայկական համարանիշով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։
«Հայկական պետհամարանիշով մեքենայում եղել են երեք տղամարդ` 1978, 1982 և 1983թթ. ծնված։ Վթարի հետևանքով նրանցից երկուսը մահացել են, մեկին տեղափոխել են հիվանդանոց»,– ասաց Ասիլյանը։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։