ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Այս մասին տեղեկացնում են երգչուհու հայաստանյան համերգի կազմակերպիչները։
«Բարև, Երևան: Ինչպե՞ս եք: Ես Նատալյա Օրեյրոն եմ: Ցանկանում եմ ձեզ հրավիրել միասին տոնելու ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Ձեզ անմոռանալի շոու է սպասում: Սպասում եմ բոլորիդ: Ուղարկում եմ ձեզ ջերմ համբույր: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի»,–ասում է Օրեյրոն տեսաուղերձում։
Նշենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգը։
Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:
Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա երգերից առավել հայտնի է «Cаmbiо dolor» –ը: