00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հուսով եմ` արդար քննություն կանցկացվի». Կոպիրկինը` Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин во время пресс-конференции (18 декабря 2018). Еревaн
Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин во время пресс-конференции (18 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի հետ կապված միջադեպի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուսով է, որ քննությունը կպարզի Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայողի հետ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները, և մեղավորները կպատժվեն։

«Դա քննության հարց է, հուսանք, որ այս ողբերգական միջադեպի վերաբերյալ համակողմանի և արդար հետաքննություն կիրականացվի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22 տարեկան զինծառայող Ռաջան Կաժիմիրովին (ծնունդով` Հյուսիսային Կովկասից) պտուտակահանով հարվածել էին Գյումրու սրճարաններից մեկում։ Կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն։ Կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածին վիրահատել են, վիճակը գնահատվել է բավարար, և նա այսօր տեղափոխվել է ռազմաբազայի տարածքում գտնվող հոսպիտալ:

Այդուհանդերձ, դեսպանի կարծիքով` կասկած չկա, որ հայ բնակչության հիմնական զանգվածը բարյացակամ վերաբերմունք ունի ռուս զինծառայողների նկատմամբ և կարևորում է ռազմակայանի ներկայությունը երկրում։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք Գյումրիում. ռուս զինծառայողին հարվածել են պտուտակահանով

«Իհարկե, ոմանք ուզում են, որ այլ կերպ լինի։ Այդպիսի մարդիկ կան նաև Հայաստանից դուրս։ Սակայն մեր ժողովուրդները իմաստուն են։ Մենք սովոր ենք մեր խելքով ապրել», – ասաց ռուս դիվանագետը։

Գյումրիում մեծ թվով զինվորականներ են ծառայում, նրանց հետ են ապրում նաև իրենց ընտանիքները։ Հայաստանի այդ և մյուս մարզերում և՛ ռուսներ, և՛ ռուսախոս քաղաքացիներ կան։ Նրանց համար բավական հարմարավետ պայմաններ են ստեղծվել, ընդգծեց դեսպանը։

«Մեր ժողովուրդները շատ մոտ են, փոխըմբռնման և անվստահության խոչընդոտներ երբեք չեն եղել, և ես համոզված եմ` երբեք չեն լինի։ Իսկ եթե խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են», – ասաց դեսպանը։

Կոպիրկինը նաև նշեց` ռուսաստանցիների համար կարևոր է, որ Հայաստանում ամեն բան լավ լինի, երկիրը զարգանա։

«Համոզված եմ` Հայաստանի համար էլ է կարևոր, որ Ռուսաստանը բարգավաճի», – ավելացրեց դեսպանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին, ժամը 01:30–ի սահմանում Գյումրու սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ինչ–որ պահի պտուտակահանով հարվածել են զինվորականներից մեկին` Ռաջան Կաժիմիրովին։ Դրանից հետո վիճաբանության մասնակիցները ցրվել են։ Մեր տեղեկություններով` սրճարանից անհետացել է տեսախցիկի ձայնագրությունը։

Լրահոս
0