00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց սիրո ոչինչ չի ստացվի. ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում

© Photo : Artstory Люсинэ Петросян
Люсинэ Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուսինե Պետրոսյանն արվեստի աշխարհ է ընկել «փողոցից», բայց կարողացել է բացել սեփական պատկերասրահը, որտեղ ցուցադրում է տարբեր նկարիչների ստեղծագործությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik, Թիմուր Սելիվանով. Մոսկվայում բնակվող Լուսինե Պետրոսյանն արդեն հինգ տարի է` ղեկավարում է Ռուսաստանի մայրաքաղաքում գործող Artstory պատկերասրահը։ Նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է նկարչի չստացված կարիերայի և Հայաստանում անցկացրած ամառային արձակուրդի մասին։

Փողոցից` արվեստի աշխարհ

– Հիշո՞ւմ եք` որ գործն եք առաջինը գնել հավաքածուի համար։

– Հիշում եմ` Նատա Կոնիշևայի նկարն էր։ Նրան երբեմն ռուսական Բոսխ են անվանում։ Նկարներ հավաքելու ընթացքում իմ ճաշակը մի քանի անգամ փոխվել է, ընդլայնվել է նախասիրությունների շրջանակը։

– Ինչպե՞ս եք համադրող դարձել։

– Ես ձեռք բերեցի նոնկոնֆորմիստ նկարիչ Սերգեյ Ալֆյորովի աշխատանքները։ Նրա մասին գրեթե ոչ մի բան հայտնի չէր, և ես որոշեցի շտկել այդ բացը։ Այդ ժամանակ ճակատագրի բերումով հանդիպեցի լրագրող և արվեստաբան Իգոր Դուդինսկուն։ Նրա և կոլեկցիոներ Աննա Մորևայի հետ սկսեցինք տեղեկություններ հավաքել, շփվել արվեստաբանների, նկարիչների` Ալֆյորովի ծանոթների հետ։

© Photo : ArtstoryARTSTORY պատկերասրահ
Առանց սիրո ոչինչ չի ստացվի.  ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում - Sputnik Արմենիա
ARTSTORY պատկերասրահ

Այդ հանդիպումների արդյունքում ծնվեց «Անխուսափելիի նախաբանը» մենագրությունը` Սերգեյ Ալֆյորովի մասին առաջին գիրքը։ Ավելի ուշ ես կազմակերպեցին նրա ցուցահանդեսները «Կինո» պատկերասրահում, Ժամանակակից արվեստի Մոսկվայի թանգարանում։ Դրան հաջորդեցին այլ գրքերն ու ցուցահանդեսները, այդ թվում` իմ պատկերասրահում, բայց հենց այդ առաջիններից սկսվեց համադրողի կարիերաս։

– Այդ ընթացքում ցուցադրություններ կազմակերպելու ձեր մոտեցումը փոխվե՞լ է։

– Սկզբում մեր ցուցահանդեսները տևում էին երեք–չորս շաբաթ, և յուրաքանչյուր ցուցադրության համար թողարկում էինք գիրք կամ կատալոգ։ Բայց մի քանի տարում մենք ուժասպառ եղանք, և հիմա միայն անհրաժեշտության դեպքում ենք կատալոգներ անում։ Փոխարենը` ցուցահանդեսներն ավելի երկար են տևում` մեկուկես–երկու ամիս, այդպես ավելի լավ է թե՛ դիտողների համար, թե՛ նկարիչների։

© Photo : Artstory Լուսինե Պետրոսյանը ցուցադրության բացման ժամանակ
Առանց սիրո ոչինչ չի ստացվի.  ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում - Sputnik Արմենիա
Լուսինե Պետրոսյանը ցուցադրության բացման ժամանակ

Մինչև վերջերս մենք հայտնի էինք որպես գիշերային մոնտաժողներ. կարող էինք ցուցադրության վրա աշխատել մինչև գիշերվա ժամը երեքը։ Հիմա մենք ավելի հոգատար վերաբերմունք ունենք մեր նկատմամբ և փորձում ենք մոնտաժն ավարտել մինչև կեսգիշեր։ Այո, մենք ավելի լի էինք ավյունով, փոխարենը հիմա փորձ ունենք և վարպետություն։

– Ե՞րբ է ձեզ հաջողվում հանգստանալ պատկերասրահի իրարանցումից։

– Օգոստոսին։ Մենք մի ամսով Artstory–ով գնում ենք արձակուրդի։ Եվ, իհարկե, փակվում ենք ձմեռային արձակուրդի ժամանակ։ Բայց ես պատկերասրահ ղեկավարելն աշխատանք չեմ համարում, ինձ համար այստեղ լինելը հաճույք է։ Չեմ պատկերացնում` ինչպես կարող եմ արթնանալ ու պատկերասրահ չգնալ։ Ամբողջ օրն այնտեղ եմ` առավոտից մինչև ուշ երեկո։ Եթե պատկերասրահի նկատմամբ նման սեր չլիներ, նկարիչների հարգանքն ու հանդիսատեսի երախտագիտությունն էլ չէին լինի։

Տատիկի տունը

– Ի՞նչ է ձեզ կապում Հայաստանի հետ։

– Ամառային բոլոր արձակուրդներս անցկացրել եմ այնտեղ` հորական տատիս մոտ և նույնիսկ մի քանի ամիս սովորել եմ Երևանի Կամոյի անվան դպրոցում։ Հիմա փորձում եմ գոնե երկու տարին մեկ մեկնել Հայաստան։ Այնտեղ հարազատներ գրեթե չեն մնացել, փոխարենն ունեմ մանկության ընկերներ, տատիկիս տունը և շատ տաղանդավոր նկարիչներ, որոնց հետ, հուսով եմ, մի օր կհամագործակցեմ։

© Photo : ArtstoryARTSTORY
Առանց սիրո ոչինչ չի ստացվի.  ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում - Sputnik Արմենիա
ARTSTORY

– Իսկ ինչպե՞ս է գեղանկարչությունը հայտնվել ձեր կյանքում։

– Մայրս` Էլեն Ռուբոն, նկարիչ է, դիզայներ։ Նա դասավանդել է Ստրոգանովի անվան գեղարվեստի ակադեմիայում, և ես հաճախ եմ այնտեղ ժամանակ անցկացրել, մինչ նա դասախոսություններ էր կարդում ուսանողների համար։ Ես ինքս էլ երազում էի ընդունվել այնտեղ, բայց մայրս ասաց. «Քեզանից լավ նկարիչ չի ստացվի, իսկ վատը լինել պետք չէ»։ Նա ուզում էր, որ ես ավելի հեշտ ճակատագիր ունենամ, իսկ նկարչի ճակատագիրն ամեն դեպքում բարդ է։ Ամեն ինչ կախված է քեզնից, քո տաղանդից, հավակնություններից և հաջողությունից։

– Դուք մինչև հիմա նկարո՞ւմ եք։

– Հազվադեպ։ Նկարչությունը պահանջում է մենություն, մեկուսի վիճակ, իսկ ինձ դա հազվադեպ է հաջողվում աշխատանքի և կյանքի ռիթմի պատճառով։

– Ձեր աշխատանքները երբևէ չեն ցուցադրվե՞լ։

–Իհարկե ոչ։ Երբ նկարում եմ, հստակ տեսնում եմ, թե ում ոճն եմ նմանակում։ Իսկ իսկական նկարչի համար շատ կարևոր է սեփական դեմք ունենալը։

© Photo : ArtstoryARTSTORY
Առանց սիրո ոչինչ չի ստացվի.  ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում - Sputnik Արմենիա
ARTSTORY
Լրահոս
0