ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ռուսական Սու–27 կործանիչը Բալթիկ ծովի չեզոք գոտում կալանել է ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական RC-135 ինքնաթիռը, որը մոտեցել է ռուսական սահմանին։ Ռուսաստանի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել։
Կադրերում երևում է` ինչպես է ռուսական ինքնաթիռը մոտենում ամերիկյանին և, անվտանգ հեռավորությունը պահպանելով, ուղեկցում օդանավին։
#Видео Российский истребитель #Су27 из состава дежурных сил по противовоздушной обороне поднимался для перехвата самолета-разведчика #RC135 #ВВС #США над нейтральными водами Балтийского моря https://t.co/fbo8lzhWkJ @RussiaInUSA @MID_RF #Перехват #БалтийскоеМоре pic.twitter.com/evkmyub4fy
— Минобороны России (@mod_russia) 7 марта 2019 г.
Սու-27–ը ստիպել է, որ ամերիկյան ինքնաթիռը հեռանա սահմանամերձ տարածքից, այնուհետև վերադարձել է կայան։
Հունվարի վերջին ռուսական զինվորականները հայտնաբերել էին, որ Բալթիկ ծովի վրա շվեդական «Գոլֆստրիմ» հետախուզական ինքնաթիռ է թռչում անջատած ռադիոհաղորդիչով։ Օդանավի կալանման համար կրկին Սու-27 հերթապահ կործանիչ էր ուղարկվել երկինք։