«Չարաշահումները չեն սահմանափակվում միայն ԱՊՊԱ համակարգով: Դատարաններում սկսվում է երկրորդ արարը, որտեղ վարորդները նույնպես բախվում են անօրինությունների»,- ասում է Խաչատուր Մարոզյանը:
Հովհաննես Մանուկյանն էլ իր հերթին նշում է, որ երբեք իր մտքով չէր անցնի, որ չլինելով ՃՏՊ-ի մեղավոր կողմ, ինչն ապացուցված է տեսանկարահանմամբ, կարող է դատարանից ստանալ տուգանքի հետգանձման ծանուցում:
«Վարորդին տուգանելու մեխանիզմները պետք է միանշանակ փոխվեն»,- համոզված է Սերգեյ Ղահրամանյանը:
Մասնագետների կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ արվում է վարորդներից գումար կորզելու և այդ գումարի դիմաց պատշաճ ծառայություններ չմատուցելու համար: ԱՊՊԱ-ի դեպքում ապահովագրական ընկերությունների աշխատակիցները չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր, իսկ պատճառված վնասի փոխհատուցումը շատ դեպքերում վարորդների համար վերացվում է մղձավանջի. հերթեր, վնասի ցածր գնահատում, պատճառված վնասի օրենքով սահմանված մաքսիմալ ուշ փոխհատուցում:
Հաղորդավար՝ Մանվել Մարգարյան։