https://arm.sputniknews.ru/20190306/hayastanum-kan-pak-janaparhner-17601913.html
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղ–տեղ մերկասառույց է
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղ–տեղ մերկասառույց է
Sputnik Արմենիա
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 06.03.2019, Sputnik Արմենիա
2019-03-06T09:59+0400
2019-03-06T09:59+0400
2019-03-06T09:59+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1753/14/17531437_0:5:1601:910_1920x0_80_0_0_66b5f8e2aad7bafeb0c8b2312b5eeec1.jpg
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1753/14/17531437_0:0:1601:1006_1920x0_80_0_0_dd2fd7017cbadcb54c28b30cfbce7c58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղանակը հայաստանում, հայաստան, լարս
եղանակը հայաստանում, հայաստան, լարս
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղ–տեղ մերկասառույց է
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Մարտի 6-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար) և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: