ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ծնունդդ շնորհավոր, Վազգե՛ն. այս գրառումն է արել Instagram-ի իր էջում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Վազգեն Սարգսյան ռազմական և քաղաքական գործիչը այսօր՝ մարտի 5-ին կդառնար 60 տարեկան, եթե չլիներ 1999 թվականի հոկտեմբերի 27 ոճրագործությունը:
Այդ օրը՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: