00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք ծննդյան օր ու երկու հոբելյար. այսօր ծնվել են 3 հայ զորապետներ

© Sputnik / Asatur YesayantsГерой карабахской войны, депутат Виталий Баласанян
Герой карабахской войны, депутат Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այնպես է ստացվել, որ մարտի 5–ին նշում են միանգամից երեք մարդու`զինծառայողների ու քաղաքական գործիչների ծննդյան օրը։ Նրանք անգնահատելի ներդրում են ունեցել անկախ Հայաստանի կայացման, մարտադաշտում հաղթելու գործում. նրանք զարգացրել են ազգային ինքնագիտակցությունն ու ժողովրդի մեջ հաղթողի հոգեբանություն են սերմանել։

Մարտի 5–ն այսպիսի յուրահատուկ օր է` Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի ու Վիտալի Բալասանյանի ծննդյան օրը։

Руководство Армении посетило военный пантеон Ераблур к 60-летию Вазгена Саркисяна (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ամեն մի ժողովուրդ իր կռիվը գոնե 1 անգամ մինչև վերջ պետք է տա. Սպարապետը կդառնար 60 տարեկան

Այդ մարդկանց միավորում է սեփական հողի, ժողովրդի ու երկրի ապագայի համար մարտնչելը, հավատը ապագայի հանդեպ ու հաղթանակի վերաբերյալ կասկածների բացակայությունը։ Առհասարակ՝ կասկածողները զորավարներ չեն դառնում։

Վազգեն Սարգսյանն ու Վիտալի Բալասանյանը հերիք չէ նույն օրն են ծնվել, այն էլ` նույն տարի, այնպես որ այսօր երկուսն էլ 60–ամյակն են նշում։ Պետք չէ խոսել Սպարապետի մասին. նա այսօր վաթսուն տարեկան կդառնար, թեև «կ»–ն տեղին չէ, քանի որ դառնում է վաթսուն տարեկան։

Արցախի հերոսներ, Հայաստանի զինվորներ, այդ մարդիկ տարբեր ու դժվար ճակատագրեր ունեցան, թեև գլխավոր հարցում ճակատագրերը ընդհանուր են։

Վիտալի Բալասանյանը շարքերում է 1988 թվականից, երբ նա սահմանակից գյուղերի ինքնապաշտպանական առանձին ջոկատների հրամանատարն էր։ 2016 թվականի ապրիլին` «Քառօրյա պատերազմի» ժամանակ, գեներալ–լեյտենանտ Բալասանյանը ընդունեց կենտրոնական պաշտպանական շրջանի պաշտպանությունը. նրա սառնասիրտ ու գրագետ հակագործողությունների արդյունքում հակառակորդի կենտրոնական հարձակումը հենց նրա թիկունքում ձախողվեց։

© Photo : press office of the MoD of RAՎազգեն Սարգսյանը
Երեք ծննդյան օր ու երկու հոբելյար. այսօր ծնվել են 3 հայ զորապետներ - Sputnik Արմենիա
Վազգեն Սարգսյանը

Սամվել Բաբայանը նույնպես գեներալ–լեյտենանտ է։ Նա հենց այն մարդն է, որ 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից Ադրբեջանի հետ հրադադարի մասին պայմանագիրը ստորագրեց։ Թեև այն ժամանակվանից կրակոցներ, ցավոք, շատ են եղել։

Նրա ճակատագրում էլ բազում շրջադարձեր կային, հիմա ժամանակը չի հիշելու օրինակ դատավարությունների մասին. դրա մասին յուրահատուկ ու հնարավորինս ամբողջական տեղեկություն է հարկավոր։ Բաբայանը սկսել է Ստեփանակերտում ղեկավար պաշտոնի համար իր առաջադրման գործընթացը։ Մարտական ընկերները ընտրությունների ժամանակ մրցակի՞ց կդառնան։ Նրանց ազնիվ մրցակցություն մաղթենք։

© Photo : administration of Robert KocharyanՌոբերտ Քոչարյանը, Մոնթե Մելքոնյանը, Բակո Սահակյանը և Սամվել Բաբայանը (ձախից աջ)
Երեք ծննդյան օր ու երկու հոբելյար. այսօր ծնվել են 3 հայ զորապետներ - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը, Մոնթե Մելքոնյանը, Բակո Սահակյանը և Սամվել Բաբայանը (ձախից աջ)

Ու հուսանք, որ Արցախում առաջիկայում կայանալիք ընտրությունները կանցնեն մրցակցության նորմալ մթնոլորտում, զուրկ կլինեն բացասական հույզերից, անարդյունավետ քայլերից ու չափազանցրած լուրերից։ Էլ ովքեր, եթե ոչ այդ մարդիկ, գիտեն, որ Հայրենիքը մեկն է։

Վիտալի Բալասանյան  ինչ–որ առիթով ասել է, որ հայն իրավունք չունի մի քանի մարդու պատճառով նեղանալ սեփական երկրից, դա մեր զինվորներին առանց աջակցության թողնելու առիթ չէ։ Եվ դա անվիճելի է։

Հայերը եզակի մի հատկանիշ ունեն. մահացու վտանգի ժամանակ նրանք միանգամից մոռանում են նույնիսկ անհաշտելի հակասությունները ու մեկ ամբողջություն են դառնում։ Նույն բանի մասին ժամանակին ասում էր Վիտալի Բալասանյանը, թեև դա վաղուց է եղել։

Իսկ գեներալը գիտի եթե ոչ բոլոր, ապա բազում խնդիրների լուծումը. չօգտագործել ժողովրդին ինչ–որ նպատակներով, այլ մարդկանց առջև խնդիրներ դնել։ Նրանք անպայման կկատարեն այդ խնդիրները։

Լրահոս
0