ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ռուսական Pegas Fly ընկերությունը 2019թ–ի ապրիլից կսկսի չվերթեր իրականացնել Մինվոդիից Հայաստան։
Pegas Fly–ի կանոնավոր չվերթերը մեկնարկում են ապրիլի 4–ից։ Բացի այդ, մարտի 19–ից Երևան–Մինվոդի չվերթերը կվերականգնի նաև «Armenia» ավիաընկերությունը։
Ռուսական «Իկար» ավիաընկերությունը ստեղծվել է 1993թ–ին, ներկա պահին տեղակայված է Կրասնոյարսկում։ Ավիաընկերության պարկը կազմված է հետևյալ տեսակների 16 ինքնաթիռներից. Բոինգ 767-300, Բոինգ 737-800 և Էմբրաեր 190։ 2013թ–ին ընկերությունը մտել է միջազգային ուղևորափոխադրումների շուկա և 2015թ–ից թռիչքներ է կատարում «Պեգաս Ֆլայ» կոմերցիոն անվանումով։
Ընկերությունը Ռոսավիացիայից թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել 2016թ–ին։