00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել. Ջանջուղազյանը` 10 հազար «կրճատումների» մասին

© Sputnik / Aram NersesyanМинистр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн
Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախարարը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը` անդրադառնալով 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ տարածված լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված փաստաթղթի նպատակն ամենևին էլ կառավարման ապարատի կրճատումների վրա կենտրոնանալը չէ։ Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում Ջանջուղազյանը մեկնաբանում է 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ տարածված լուրերը:

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Փաշինյանի արձագանքը. Արփինե Հովհաննիսյանը շոկի մեջ է

Երեկ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր այդ փաստաթուղթը` նշելով, որ շոկի մեջ է։ Նա գրել էր. «Կարծում եմ` այս երկու մեջբերումները արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» Կառավարության ողջ էությունը.«…Անգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի…10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր եւ սպառիչ ծրագիր՝ առանց կաշկանդվելու գործող իրավական կարգավորումներով»։

Ջանջուղազյանը վստահեցնում է, որ այս փաստաթղթում որևէ գաղտնիք չկա։

«Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել։ Բացահայտման մասին խոսելը տեղին չէ։ Ի դեպ, դա անելը հնարավոր էլ չէ։ Այդ փաստաթղում կոնկրետ թիվ էլ չկա, որ այսքան մարդ պետք է կրճատվի։ Այդ փաստաթղթի ձևակերպումն ընդամենը վերաբերում է նրան, որ եթե անգամ խոսքը վերաբերի այսպիսի ելքի, պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարբերական կամ, պայմանականորեն ասած, տուժելուց։ Ընդ որում «տուժելը» փակագծում է ներառված, որը մեր կարծիքով` չի կարող երբեք վերաբերել նրանց, ովքեր ստեղծում են արդյունք»,– ասում է նա։

Ըստ Ջանջուղազյանի` այդ փաստաթղի նպատակը ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ։

«Ավելին, դա շատ լավ արտահայտված և նկատելի տեղում դրված էր նաև կառավարության ծրագրում, թե ինչպիսի գործընթաց է նախատեսվում իրականացնել կառավարումն օպտիմալ դարձնելու համար։ Մենք փորձում ենք եղած միջոցները օգտագործել լավ արդյունք ստանալու համար։ Խոսքն ամենևին չի վերաբերում փող կրճատելուն։ Կոպիտ է հնչում, բայց փողի խնայելու հարց չէ։ Փորձ է արվում ծախսվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալու խնդիր լուծել։ Մենք բոլորս պետք է համախմբվենք այս հարցի շուրջ։ Բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ մեր երկրում շատ դժվարությամբ գեներացված եկամուտները, որոնք պետական բյուջեն ստանում են, օգտագործվեն առավելագույնս արդյունավետ»,– ասում է նա։

Նախարարը նշում է, որ այստեղ ներդրումային ծրագրերի մասին խոսք չկա, խոսքը վերաբերում է միայն կառավարման ապարատի օպտիմալացմանը, երբ այդ ապարատի համար ծախսվում են բավարար չափով միջոցներ, որոնք կարող են ավելի լավ արդյունք տալ։

«Ինչ վերաբերում է «հանգի՞ստ ենք վերաբերվում, որ մարդիկ կկրճատվեն» հարցին, իհարկե հանգիստ չենք վերաբերվում, բայց մշտապես առիթ եղել է այդ մասին արտահայտվելու. պետք է կարողանանք որոշումներ կայացնել` արդյոք գնում ենք նեղ–անձնային, խմբերի շահեր սպասարկելո՞ւ, թե՞ դրանք մեծամասնության շահին ստորադասելու։ Կառավարման համակարգի աճը միանգամից տեղի չի ունեցել, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։ Երբ չի խոսվում գործողությունների մասին, մշտապես բոլորը դժգոհում են կառավարման ապարատի չափից և ռեակցիա տալու կամ արագագործության աստիճանից, հանրային ծառայությունների որակից, բայց երբ հերթը հասնում է, որ պետք է գործողություն անել, սկսում ենք դժգոհել այդ գործողությունից։ Մենք հավանաբար պետք է ընտրություն կատարենք, և մենք այդ որոշումը կատարել ենք. պետք է լավագույնը ընտրվի, և այդ լավագույնից հնարավոր կլինի պահանջել լավ որակի հանրային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունենք»,– ասում է նա։

Նախարարը ևս մեկ անգամ նշում է` այդ փաստաթղթում չէր կարող քանակ և թիվ նշվել։ Այդ փաստաթուղթն ընդամենը բացահայտում է այն հնարավոր մտահոգությունը, որ կարող էր առաջանալ։

Լրահոս
0