00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է կապում գեներալ Մանվել Գրիգորյանին ու գնդակահարված Մխիթար Համբարձումյանին

© Sputnik / Aram NersesyanТуалетная бумага, тушенка и медикаменты активистов, требующих ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн
Туалетная бумага, тушенка и медикаменты активистов, требующих ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեներալ Մանվել Գրիգորյանն ու Հայրենական մեծ պատերազմի հերոս Մխիթար Համբարձումյանը մի շարք ընդհանրություններ ունեն։ Որո՞նք են։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է Խորհրդային Միության ու ժամանակակից Հայաստանի ամենաաղմկահարույց կոռուպցիոն գործերին։

Մանվել Գրիգորյան (Հայաստան), Մխիթար Համբարձումյան (Ռուսաստան)․ ի՞նչ ընդհանրություն ունեն այս երկուսը, հայ լինելուց բացի։ Համբարձումյանը կռվել է Հայրենական մեծ պատերազմում, բազում շքանշաններ ու մեդալներ ունի և այդ առումով հերոս է։ Հետո, լինելով «Главмосплодоовощпром»-ի տնօրենը, կալանավորվել է հափշտակության համար ու գնդակահարվել։ Այդ առումով կաշառակեր է։

Մանվել Գրիգորյանը կռվել է Արցախում, պարգևների հարցում ոչնչով չի զիջում Համբարձումյանին։ Ազգային ժողովի պատգամավոր է եղել, գլխավորել է Հայաստանի երկրապահների միությունը։ Կալանավորված է կոռուպցիայի մեղադրանքով։ Սա նույնպես ընդհանրություն է, պարզապես Գրիգորյանին չեն գնդակահարի, որովհետև Հայաստանում մահապատիժ արդեն չկա։

Քանի որ Համբարձումյանի պատմությունը հին է, մի քանի մանրուք հիշեցնենք։ Նա ծնվել է Սյունիքի գյուղերից մեկում, սովորել է գերազանց, իսկ 41-ի օգոստոսին գնացել է պատերազմ, հասել Բեռլին, չորս անգամ վիրավորվել, սերժանտի կոչումով մասնակցել է Մոսկվայում Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթին։

CC BY-SA 4.0 / Lennyboard15 / Амбарцумян Мхитар Адамович (color corrected)Մխիթար Համբարձումյան
Ի՞նչն է կապում գեներալ Մանվել Գրիգորյանին ու գնդակահարված Մխիթար Համբարձումյանին  - Sputnik Արմենիա
Մխիթար Համբարձումյան

Իսկ պատերազմից հետո՞։ Հետո աշխատել է արդյունաբերության ոլորտում ու դարձել Դզերժինսկի պտուղ–բանջարեղենի բազայի տնօրեն։ Բազան խոշորագույնն էր ոչ միայն Մոսկվայում, այլև ամբողջ ԽՍՀՄ-ում։ Բազմաթիվ անգամ Մոսխորհրդի պատգամավոր է եղել։

Հիմարություն կլինի պնդել, թե բանջարեղենի բազաներում ամեն մի կարտոֆիլը հաշված է, իսկ կաղամբը հատով են կշռում։ Դժվար է պնդել նաև, որ Համբարձումյանը փորձում էր հասնել դրան, բայց չէր ստացվում։ Բազայից հսկայական գումարներ էին գալիս ու մտնում ոչ միայն տնօրենի ու գլխավոր հաշվապահի գրպանները։

председатель Всесоюзного центрального совета профсоюзов Александр Шелепин на симпозиуме В.И.Ленин о роли женщин в обществе (17 февраля 1970). Москвa - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ արեք, որ ինձ չգաղտնալսեն». КГБ–ի ղեկավարի արկածները Երևանի կենտրոնում

Դատական գործից։ «Համբարձումյանը կարողացել էր կոռուպիոն կապեր հաստատել «Главмосплодоовощпром» միավորման պետ Ուրալցևի, նրա տեղակալների, անվանի կուսակցական աշխատակիցների հետ»։ Հսկիչ մարմինները քողարկել են Համբարձումյանին»։

1986 թվականին Համբարձումյանին ու բազայում նրա «զինակիցը» դարձած 15 այլ անձանց կալանավորեցին։ Դատարանը վճռեց` մեղադրյալներին դատապարտել 12-15 տարվա ազատազրկման, իսկ Համբարձումյանին՝ գնդակահարել։
Այստեղ երկու պարզաբանում անենք։ Մահապատժի դատապարտվածը համագործակցել է քննչական մարմնի հետ, անուններ ու ազգանուններ է ասել, ներկայացրել է կաշառքի չափերը, այլ մանրամասներ է հիշել։ Իմացողներն ասում էին, որ նրան հենց դրա համար էլ են գնդակահարեցին։

Երկրորդ պարզաբանում։ Կալանավորման ընթացքում Համբարձումյանին թույլ չէին տալիս ընտանիքի ու մտերիմների հետ հանդիպել կամ գրավոր շփվել։

Ի՞նչը կամ ո՞վ էր այդ խստության պատճառը։ Յուրի Անդրոպովը, որն այն ժամանակ դարձել էր երկրի առաջին դեմքը և որոշել անհնարինն անել՝ վերջ տալ կոռուպցիային։ Տարօրինակ է, որ ԽՍՀՄ նախկին չեկիստը չէր հասկանում` կոռուպցիան կարելի է թուլացնել, կարելի է վախեցնել, մի անկյուն գցել, լավագույն դեպքում վերանվանել, բայց չի կարելի հաղթել։ Ոչ ոքին երբեք դա չի հաջողվել, իսկ եթե Հայաստանում ասում են, որ հաղթել են, ուրեմն ստում են։ Կոռուպցիան հանգստացրել են, բերանը փակել, ու հիմա դուրս չի գալիս. իր ժամին է սպասում։ Հարցն այն է՝ երբ այդ ժամը կգա։

Тельман Гдлян - Sputnik Արմենիա
Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել

Սինգապուրի օրինակը չի գործում, մոռացե՛ք։ Ճիշտ է` այնտեղ հաջողվել է փոխել իրավիճակը, բայց դաժան միջոցների հետ միաժամանակ աշխատում է մի կարևոր գործոն․ այնտեղ մարդկանց բարօրությունն է ապահովվում։ Իսկ մենք բարօրության հարցում լուրջ խնդիրներ ունենք։ Քանի դեռ դրանք չլուծվեն, կոռուպցիան չի վերանա։ Ահա նոր գումարման Պետական վերահսկողության ծառայության մի երկու բյուրեղյա մաքուր, փոքր ապրուստ ունեցող ընկերներին էլ ԱԱԾ տարան...

... Անդրոպովյան ժամանակաշրջանից։ Տվերսկայա փողոցի հայտնի «Ելիսեևսկի» գաստրոնոմն առաջին էր Մոսկվայում ո՛չ միայն թվով։ Այն ընդհանրապես առաջինն էր։ Տնօրեն Յուրի Սոկոլովը, որը գումար էր տանում մայրաքաղաքի բարձրագույն քաղաքական անձանց, այդ թվում` Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար Վիկտոր Գրիշինին, կալանավորվեց։ Տնօրենը պատմեց՝ ինչպես էր իրականություն դառնում «ամեն ինչ ժամանակին, իսկ ոմանց համար նաև անվճար (օրինակ` Գալինա Բրեժնևայի) ունենալու» հեքիաթը։ Սոկոլովն անուններ տվեց։ Կարելի էր ենթադրել, որ դրանք հասարակ անուններ չէին։

Դատը կայացավ։ Վճիռն իրականացվեց հենց կալանավորների տեղափոխման համար նախատեսված մեքենայում։ Մանրուք։ Սոկոլովի փաստաբան Արտյոմ Սարումովը, չկարողանալով փրկել պաշտպանյալին, միևնույնն է` գործն ավարտին հասցրեց։ 1995 թվականի ապրիլի 12-ին Գերագույն դատարանի պլենումը վճռեց դատարանի նախորդ որոշումը փոխարինել 15 տարվա ազատազրկմամբ՝ ունեցվածքի առգրավմամբ։

Դատական գլուխները, որոնք յուրահատուկ կառուցվածք ունեն, անտեսել էին այն կարևոր փաստը, որ Սոկոլովին տասներկու տարի առաջ արդեն գնդակահարել էին։

© PhotoՅուրի Սոկոլով
Ի՞նչն է կապում գեներալ Մանվել Գրիգորյանին ու գնդակահարված Մխիթար Համբարձումյանին  - Sputnik Արմենիա
Յուրի Սոկոլով

Հեղինակի ամփոփումը (դեռ զուտ պայմանական)։ Այնպես չէ, որ մեր օրերի բանակային գեներալ Մանվելը կամ հին ժամանակների առևտրային գեներալներ Համբարձումյանն ու Սոկոլովը չէին հասկանում, որ գողանալը վատ բան է։ Բայց երբ վերևինները սպասում են, որ ներքևինները սկսեն բերել, ու եթե ձգձգում են բերելը, սկսում են նեղել, ուրեմն պետք է կալանավորել նրանց, ովքեր վերևներում են։ Բոլորը շատ լավ գիտեն` ձուկը որտեղից է հոտում։

Никол Пашинян во время митинга на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տվյալ դեպքում կարևոր չէ` Փաշինյանին սիրում ես, թե ոչ. եթե չստացվի, բոլորը կպարտվեն

...Մի երկու տասնամյակ առաջ Երևանում մի տեսաերիզ էր պտտվում, որը դիտումներով գերազանցել էր Յակուբովիչի «Հրաշքների դաշտին»։ Մանվել Գրիգորյանն իր առանձնատանն ընդունում էր երկրի ղեկավարներին։ Պաչ-պռոշտի, բարձրակարգ հյուրասիրություն, հայրենասիրական երգեր, հարբած Վանո Սիրադեղյանն ասում է, որ պետք է գնդակահարել մի երկու տասնյակ դժգոհների, ու վերջ։ Ժողովուրդը նայում, զարմանում, մտածում էր` ո՞վ կհամարձակվի գեներալի ճանապարհին կանգնել, այնպիսի՜ մարդկանց հետ է սեղան նստում։

Հիմա համարձակվում են։ Քանի որ գեներալն արդեն ուժ ու իշխանություն չունի, նա երեկվա Կարաբաս Բարաբասն է։
Ստվերների հետ ենք կռվու՞մ։ Արդեն սրտխառնոց են առաջացնում նախկիններին կալանավորելու ու գրավի դիմաց ազատ արձակելու լուրերը։ Մարդկանց կյանքը չի լավանում ոչ միայն օրեցօր ու ժամառժամ, այլև հեռվում էլ բան չի նշմարվում։ Որտե՞ղ է թաքնված հայկական հրաշքը։

Լրահոս
0