ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախադրության աշխատակիցները շատ ցածր աշխատավարձ են ստանում, ու այդ հարցը պետք է քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Շարքային աշխատակիցները շատ փոքր աշխատավարձ են ստանում։ Մենք երբեմն պարգևավճարներ ենք դուրս գրում, բայց դա բավարար չէ։ Մարդիկ իրենց կյանքը վտանգի են ենթարկում, ու աշխատավարձը պետք է դրան համաչափ լինի», – ասաց նախարարը` ընդգծելով, որ գերատեսչության աշխատակիցները սոցիալական ոչ մի երաշխիք չունեն։
Նրա կարծիքով` փրկարարի մասնագիտությունն, ընդհանուր առմամբ, ըստ արժանվույն չի գնահատվում, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ այն ամենամեծ վարկանիշ ունեցողներ մասնագիտությունների շարքում չէ։
Ավելին, քաղաքացիներն այդքան էլ ըմբռնումով չեն մոտենում փրկարարների աշխատանքին ու հաճախ հաշվի չեն առնում նրանց խորհրդներն ու խնդրանքները, երբեմն խոչընդոտում են փրկարարների գործողությունները։ Այդ համատեքստում նա կարծում է, որ ԱԻՆ աշխատակիցներ ընդունելուց պետք է առաջնահերթություն տրվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին;
Ցոլակյանը հայտնել է, որ արդեն հոգացել է դրա մասին ու 19 մագիստրոսներից չորսն աշխատանքի են ընդունվելու ԱԻՆ, իսկ մնացածն արդեն ընդունվել են։