ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երգիծաբան Վահե Բերբերյանն Instagram–ի իր էջում գրել է, որ իր ներկայացման հանդիսատեսի շարքում է եղել նաև ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Հրաշալի երեկո էր։ Չեմ հավատում, որ հանդիսատեսի շարքում նաև Հենրիխ Մխիթարյանն էր մոր ու նշանածի հետ։ Շնորհակալություն, Լոնդոն։ Անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ նորից գալու այստեղ»,– գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Արդեն տևական ժամանակ է` լուրեր են պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանը նշանվել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթիի հետ։ Խոսակցություններ են պտտվում, որ նրանց հարսանիքը սարերի հետևում չէ, բայց երիտասարդներն առայժմ հրապարակավ չեն խոսում այդ մասին։