00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծիծաղելի շպարով, դատարկ գրպանով, բայց երջանիկ. մարզից եկած ուսանողուհիների կյանքը

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզերից եկած ուսանողների կյանքը միշտ չէ որ քաղցր է, հատկապես երբ նրանք ինտեգրվում են նոր պայմաններին։ Տարիներ անց հետ ես նայում և չես հավատում, որ քաղաքն օտար էր, իսկ ընկերներ ընդհանրապես չունեիր։

Ամեն առավոտ անցնում եմ ավտոբուսի կանգառի կողքով, որտեղ ուսանողները՝ ականջակալներով, թղթապանակներով և հիմնականում դեմքի քնկոտ արտահայտությամբ սպասում են իրենց տրանսպորտին։ Միշտ մտածում եմ, թե ինչպիսի պայմաններում և ում հետ են նրանք ապրում։ Գրեթե 100-տոկոսանոց ճշգրտությամբ կարող եմ տարբերել տեղացիներին և եկվորներին։ Նույնիսկ, երբեմն, խոսում եմ նրանց հետ, որպեսզի ստուգեմ տեսությունս։ Խնդիրը երիտասարդների հագուստը կամ պահվածքը չէ, այլ հայացքը։ Ոչ երևանցիներն աչքերով միշտ ինչ-որ բան են փնտրում և երազկոտ նայում այն կողմը, որտեղից պետք է գա ավտոբուսը։

Выращивание овощей в теплицах - Sputnik Արմենիա
Թող լոլիկն ինքնուրույն աճի․ հայ ուսանողների ստեղծած համակարգն արտասահմանյանից էժան կլինի

Ընդհանրապես ուսանողներն ուրախ են ապրում, նույնիսկ եթե երբեմն քաղցած են և միշտ չէ, որ հագնելու բան ունեն։ Այդ կենցաղը հատկապես գեղեցիկ է, եթե դու մարզից եկած ուսանողուհի ես, որը պետք է նույն բնակարանում ապրի մյուս ընկերուհիների հետ, որոնք իր պես գիժ են ու համառ։ Հետագայում արդեն նրանց հանդիպում ես փողոցում, հարցուփորձ անում, և յուրաքանչյուր «հիշո՞ւմ ես»-ը վարակիչ ծիծաղ է առաջացնում։

Տասը տարի առաջ երկու մեծ ճամպրուկներով և քաղաքի հանդեպ ահռելի վախով եկա Երևան, որտեղ ընդհանրապես չունեի ծանոթներ կամ ընկերներ։ Հորդառատ անձրև էր, շուրջբոլորս մոխրագույն էր։ Զարմիկս ինձ տարավ կիսաքանդ շենք, դրանից հետո՝ ճռճռացող մանրահատակով հին բնակարան և չկարողացավ ինձ թողնել գնալ, քանի որ հասկանում էր՝ այս պայմաններում ես երկար չեմ մնա։ Պարզվեց, որ մեզ խաբել են․ ես ապրելու եմ ոչ միայն ևս մի ուսանողի, այլ նաև լուրջ խնդիրներ ունեցող տատիկի հետ։ Բայց ինձ նման զզվող մարդու համար ամենասարսափելին բոլոր կարիքների համար մեկ լվացարանն էր և խոհանոցի բացակայությունը։ Եղբորս հետ պայմանավորվեցինք, որ ոչինչ չենք պատմելու ծնողներիս, որոնք ինձ վստահել էին նրան։ Նա հեռացավ։ Ես ամբողջ գիշեր լաց եղա և որոշեցի, որ հարազատ եմ դառնալու այս քաղաքին։

Առաջին շաբաթն ամենասարսափելի էր իմ կյանքում։ Այդ ժամանակ ես չգիտեի տրանսպորտային միջոցների երթուղիները և մշտապես կորում էի քաղաքում։ Այդ օրերին տաքսիստները կարգին գումար վաստակեցին իմ տեղագրական կրետինիզմի վրա։

Հենց այդ օրերին հասկացա, որ որոնման համակարգերը կարող են ինձ սովորեցնել, թե ինչպես կարելի է եռացնելով կամ սպիրտով ախտահանել սպասքը։ Իսկ մթությունը դադարեց վախենալու լինել։ Պարզվեց, որ քաղցը կարող է հաղթել զզվանքին, իսկ քնել կարելի է նաև միացրած հեռուստացույցի բարձր ձայնի տակ։ Ես, իհարկե, ուժեղ աղջիկ եմ, բայց տեղափոխվեցի ընդամենը մեկ ամսի անց։ Երբեմն արթնանում եմ տարեց հարևանուհուս վանիլային օծանելիքի բույրից և հիշում նրա փչացրած «Նապոլեոնները», որոնք չփորձեցի, քանի որ չկարողացա հաղթահարել ինքս ինձ։

Норайр - Sputnik Արմենիա
Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել

Դրանից հետո արդեն սկսվեց մարզից եկած ուսանողուհու իսկական ուսանողական կյանքը։ Որպես կանոն, տարբեր բուհերի ուսանողուհիները մեկսենյականոց բնակարան են վարձում քաղաքի  ծայրամասերում, թեև այդ գումարով կարող են լավ բնակարան վարձել կենտրոնում, բայց սկզբում գլխի չեն ընկնում այդ մասին։ Եվ ամեն առավոտ տունը մաքրելու, ճաշ եփելու և աման լվալու ժամանակացույց են կազմում։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն դնում է «լավ աղջկա» տեղ, թեև միշտ վախենում է նստել սխալ ավտոբուս կամ իջնել սխալ կանգառում։ Եվ նրանք հագնվում են ոչ թե նորմալ մարդկանց, այլ ցուցափեղկերի մանեկենների նման։ Առաջին կուրսեցիներն ընդհանրապես չգիտեն դիմահարդարում անել և հիշեցնում են «Մորոզկո» ֆիլմի «ցարևնային»։

Այդպես էր նաև ինձ հետ։ Քաղաքի բոլոր մասերում դեգերումներից և մի քանի բնակարան փոխելուց հետո, ես հայտնվեցի ուսանողական դրախտում։ Բնակություն հաստատեցի երեք աղջիկների հետ, բնականաբար, քաղաքի ծայրամասում։ Կոլեկտիվը համակարգված էր, առավոտյան՝ սուրճ և վարսահարդարում, ցերեկը՝ ուսում, իսկ երեկոյան՝ դիմակներ, մատնահարդարում, վեճ երկուսի միջև, մինչև մյուսները դաս են անում կամ խանութ վազում։ Մի անգամ մենք հաջողեցրինք մի շաբաթում ծախսել մեկ ամսի համար նախատեսված փողերը։

Մեկ շաբաթ խաշած ցորեն ուտելուց հետո տնտեսելն արդեն այդքան դժվար չէր։ Երկար փորձերից հետո, վերջապես սովորեցինք բորշչ և սպաս եփել, բայց կարտոֆիլի և մակարոնի դեպքում աղետ էր, այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե դրանք երբ են այրվում։ Հետո մենք սովորեցինք մածուն մերել պլաստիկե շշերի մեջ և դա սովորեցրինք մեր տատիկներին։ Այդպես ավելի հեշտ է տեղափոխելը։

Ի դեպ, տեղափոխման հարմարությունների մասին։ Մի անգամ ինձ այցելել էր մորաքույրս։ Գյուղից երկու կապոց էր բերել՝ իր կողմից և տատիկիս։ Ընդհանրապես, ուսանողների համար ամենահաճելին ծանրոց ստանալն էր։ Որպես կանոն՝ դրա մեջ լինում են քաղցրավենիքներ, կաթնամթերք, միս և տնական պահածոներ։ Եթե ուղարկողը տատիկն է, ապա նաև փող՝ թաքցված տնական հացի մեջ։ Նրանք բանկ չեն գնում։ Տատիկս շատ առատաձեռն էր, և մենք մի երկու շաբաթից նոր հասանք մորաքրոջս պահածոներին։ Դրանց տեսքն այդքան լավը չէր, բացեցինք առաջին երկու տարաները, և հասկացանք, որ բնակարանում տիրող գարշահոտը կոյուղուց չէր։ Պարզվեց, որ նա մեզ համար մի քանի տեսակի ապուր է պատրաստել և հարմարության համար լցրել ապակե տարաների մեջ, իսկ մենք պահել էինք դրանք մինչև նեխելու վերջին փուլը։

Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ամուսնանալ չի կարելի, ղեկավարել էլ չեն թողնում. ինչո՞ւ են կանայք դժվարությամբ գործ գտնում

Ուսանողների մոտ մինչև այդ վերջին փուլն է հասնում ամեն ինչ։ և, հատկապես, քննաշրջանը։ Ուսանողական բնակարանում քննական շրջանը հիշեցնում է գժանոց։ Որպես կանոն, գիշերազգեստներով և գզգզված մազերով զոմբի աղջիկները կեսգիշերին գրքերով և նոութբուքերով նստած են պատուհանի գոգերին, սեղանի տակ և նույնիսկ պահարանի մեջ՝ փորձելով հնարավորինս շատ տոմսեր սովորել։ Նրանք, ովքեր բարձրաձայն են սովորում, ստիպված են առանձնանալ զուգարանում, քանի որ խոհանոցում սիրահարվածը խոսում է հեռախոսով և ընդհանրապես չի մտածում ստուգարքների մասին։ Հանկարծ ինչ-որ մեկը հիշում է քաղցի մասին, և մի քանի րոպե անց գիշերային գաստրոբաթլն արթնացնում է հարևաններին։ Ամեն ինչ, միայն ոչ դասեր։ Եվ միայն լուսադեմին սերտելը վերսկսվում է։ Քննաշրջանի ավարտը նշվում է ցերեկային քնով, եթե, իհարկե, մայրդ նույնքան անհանգիստ չէ, որքան մեր աղջիկներից մեկինը։

Աղջիկներից մեկի անհանգիստ մայրը վաղ առավոտից կես ժամը մեկ զանգում էր և հարցուփորձ անում մեր ինքնազգացողությունից։ Եթե դուստրն անջատում էր հեռախոսը, ապա մեր հեռախոսները պայթում էին զանգերից։ Մենք, իհարկե, նույնպես անջատում էինք հեռախոսները, բայց նա ավելի խորամանկ էր գտնվում։ Նախօրոք պայմանավորվելով՝ մենք անջատում էինք հեռախոսները և որոշում քնել գիշերային կինոդիտումից հետո։ Առավոտյան 8:30 ինչ-որ մեկը համառորեն թակում էր դուռը։ Մենք արդեն մտածում էինք, որ մայրիկը հյուր է եկել, բայց ոչ։ Բարեբախտաբար, նա գտել էր հարևանի հեռախոսահամարը և խնդրել խոսափողը փոխանցել դստերը։ Ամենաշատը չէր բերել հենց այդ հարևանի բախտը։ Մենք երկրպագուներ շատ ունեինք, և այդ խեղճ հարևանն անընդհատ քշում էր չստացված Ռոմեոներին։

Супруга президента Армении Нунэ Саркисян - Sputnik Արմենիա
Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը

Բայց միշտ չէ, որ պետք էր քշել նրանց։ Մի անգամ մենք երեքով սիրահարվեցինք մեր հարևանի ընկերոջը։ Նա մեր պատշգամբի տակ բավական երկար ժամանակ էր անցկացրել՝ փորձելով խոսել մեզանից յուրաքանչյուրի հետ, և մենք չէինք կարողանում հասկանալ, թե ով է դուր գալիս նրան։ Որպես իսկական լեդի՝ մենք պայմանավորվեցինք որոշ ժամանակ չվիճել և ոչինչ չձեռնարկել։ Բայց մեզանից յուրաքանչյուրը սկսեց ավելի  կանացի հագնվել և վատ հարդարել մյուս ընկերուհու մազերը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ Ռոմեոն զբաղված է, և նրա Ջուլիետան մեր չորրորդ ընկերուհին է։ Իսկ մեզ նա ընդամենն ուզում էր սիրաշահել։ Բնականաբար, մենք նեղացել էինք, իսկ մեկ շաբաթ անց բարձերով ծեծեցինք այդ ընկերուհուն, դիմահարդարում արեցինք և հագցրինք առաջին ժամադրության համար։ Հետո արդեն տեղի ունեցավ ուսանողուհիների խորհրդի նիստը. հարցուփորձ առաջին համբույրից, որի հետևեց նրա ամոթխած, բայց երջանիկ պատմությունը։

Այնպես, ինչպես իմ նկարագրածը. եթե անկեղծ, ապա ես կանցնեի այդ ուղին միլիոն անգամ, կրկին կապրեի առանց լվացարանի բնակարանում և կտանեի քննաշրջանի սթրեսները, որպեսզի ծերության տարիներին հիշեմ ուսանողության բարի հիշողություններն ու լայն ժպտամ։ Այո, այս քաղաքը դարձել է իմը, և ես վաղուց արդեն հարազատ եմ այստեղ։

Լրահոս
0