ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին սկսել է Երևանի փողոցներում մեքենա վարելով։ Այս մասին ինֆորմացիան` համապատասխան լուսանկարով, նախագահը տեղադրել է Ինսթագրամի իր էջում և մակագրել. «Հանգստյան օրերին սիրում եմ մեքենա վարել Երևանի փողոցներում»։
Հատկանշական է, որ «Կադիլակ» մակնիշի մեքենայի ղեկին հենց Արմեն Սարգսյանն է, ոչ թե նրա վարորդը։
Посмотреть эту публикацию в Instagram
Սոցիալական ցանցում նախագահի հետևորդները հիացական մեկնաբանություններ են գրել` ասելով, որ հիանում են նրա անմիջականությամբ։ Նրանցից մեկն Արմեն Սարգսյանին անփորձանք երթևեկություն է մաղթել, մեկ ուրիշն էլ խորհուրդ տվել. «Քայլելը ավելի առողջարար է, և մեքենա վարելը օդը կեղտոտում է»